Հայոց լեզու

Իմ սիրելի բառը

Իմ սիրելի բառը շնորհակալությունն է։

Իմ կարծիքով, մարդ պիտի ամեն ինչի համար շնորհակալ լինի ,քանի որ ոչ ոք ոչ ոքի ոչինչ պարտավոր չէ։ Ամեն մեկս այս կյանքում ինչ-որ չափով օգնում ենք մարդկանց։ Դա մեր սրտի ցանկությունն է։ Ինչ-որ բան անելիս մենք երբեք չենք մտածում ,թե ինչ կասեն կամ ինչ պատասխան կստանանք։ Սակայն մենք պետք է գիտակցենք ,որ աշխարհում ամենակարևոր բաներից մեկը միմյանց գնահատելն ու կարևորելն է։ Անշնորհակալ մարդուց վտանգավոր ոչ մեկ չկա աշխարհում։ Ես ընտրում շնորհակալ լինելը ,իմ սիրելի բառն էլ շնորհակալությունն է։

Ֆիզիկա 7

Նյուտոնը տիեզեիական ձգողության ուժը և․․․ խնձոր

ՈՒժեր թեման անցելիս պարզվեց, որ ուժի միավորը անվանվել է անգլիացի ֆիզիկոս Իսահակ Նյուտոնի անունով (1Մ)։ Ինձ հետաքրքրեց Իսահակ Նյուտոնի կենսագրությունից հետաքրքիր փաստեր, հատկապես խնձորի հետ կապված պատմությունը։

Հայոց լեզու, Uncategorized

Բարբառային բառերի բառարան

Մխիթար Սեբաստացու ծննդյան առթիվ ֆլեշմոբին մասնակցել եմ՝ ուսումնասիրելով բարբառային բառարանը։

Աբիջ-տղա

Բաբաթ լինել-համապատասխան լինել

Դաբագ-ձվաձեղ

Թագվոր-թագավոր

Ձագնոց-ձագերի ապրելու

Շագանիլ-կատակել

Նաբաթ շաքար-սառնաշաքար

Մադամ-քանի որ

լագեդ-լակոտ

Լազաթ-հաճույք

Հայոց լեզու, Մայրենի

Հայոց լեզու

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1.     1.Կազմի՛ր հարաբերական ածականներ:
Երկաթ դարպաս-երկաթե դարպաս
մետաքս թաշկինակ-մետաքսե թաշկինակ
լեռ գոտի-լեռան գոտի
ծով կենդանի-ծովային կենդանի

       2. Բացատրի՛ր դարձվածքները՝ անբան Հուռի, աքիլլեսյան գարշապար, հին երգը երգել:
Անբան Հուռի ֊ ոչինչ չանող
Աքիլլեսյան գարշապար ֊ խոցելի տեղ
Հին երգը երգել ֊ կրկնել

3. Կազմի՛ր ածականներ հետևյալ բառերից՝ դյութել, ընկեր, բաղձանք, թախիծ, հնչյուն, մայր:
դյութել-դյութիչ
ընկեր-ընկերական
բաղձանք-բաղձալի
թախիծ-թախծոտ
հնչյուն-հնչեղ

մայր-մայրական

4. Ածականները տեղադրի՛ր տեքստի մեջ՝ սպիտակ, հավերժական, մռայլ, շքեղ, լեռնային, փղոսկրե, սարսռազդու, տկար:
Շքեղ պալատում նստել էր մռայլ Չինգիզ խանը գահույքի վրա՝ զառամած գլուխը սպիտակ մազերի տակ, ինչպես սպիտակ ձյուների տակ  Տյան շանի գագաթը: Խամրած աչքերով,տկար մարմնով նա փռվել էր գահույքին: Լեռնային հեղեղները սանձող ձեռքերը թուլացել էին, ժողովուրդներ սասանող սարսռազդու ձայնը մարել էր:

Հայոց լեզու

Այս աշխարհը հիասքանչ է

Իսկապես, կյանքը հիասքանչ է, երբ դու առողջ ես,երբ քո ընտանիքի անդամները առողջ են ․․․

Կյանքը հիասքանչ է,երբ դու շրջապատված ես լավ ու բարի մարդկանցով ,երբ դու որևէ բանի կարիք չունես․․․

Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ,քանի որ այս հիասքանչ աշխարհում ես ամեն բան ունեմ երջանիկ լինելու համար․լավ ընտանիք,հրաշալի ծնողներ,աննման քույր ու եղբայր,հրաշալի տատիկ ու պապիկ։