Uncategorized

Բի» մոլորակը

Բի մոլորակի վրա գրքեր չկան: Գիտելիքներն անյտեղ վաճառում և գնում են շշերի մեջ: Պատմությունն, օրինակ, վարդագույն ջուր է, նռան հյութի նման, աշխարհագրությունը՝ անանուխի կանաչ ջուր, իսկ քերականությունը անգույն հեղուկ է, ոնց որ հանքային ջուր լինի:

«Բի» մոլորակի վրա դպրոցներ չկան: Ամեն մեկն իր տանն է սովորում: Առավոտյան բոլոր երեխաները, կախված տարիքից, պետք է մի բաժակ պատմություն խմեն, մի քանի գդալ մաթեմատիկա ուտեն և այդպես՝ շարունակ:

Պատկերացնո՞ւմ եք, այսքանից հետո երեխաները դեռ կամակորություն են անում:

-Խելացի եղիր,-համոզում է մայրը: – Մի՞թե դու չգիտես, թե ինչքան համեղ է կենդանաբանությունը: Ախր այն շատ քաղցր է, է՛: Հարցրո՛ւ Կարոլինային (Կարոլինան նրանց տան էլեկտրական ռոբոտն էր):

Կարոլինան համաձայնում է փորձել շշի պարունակությունը: Մի քիչ լցնում է իր բաժակի մեջ, խմում է և վայելում:

— Ի՜նչ համեղ է,- բացականչում է նա և անմիջապես սկսում է շարադրել իր ստացած գիտելիքները. «Կով՝ որոճացող անասուն, սնվում է խոտով և մեզ շոկոլադե կաթ է տալիս…»:
Ա՛յ, տեսնո՞ւմ ես,- ասում է մայրը՝ ինքն իրենից գոհ:

Դե ինչ պիտի անի: Նա մի թեթև գուշակում է, որ խոսքը կենդանաբանության մասին չէ, այլ՝ ձկան յուղի, բայց հետո հավաքում է իրեն, փակում է աչքերը և ծափահարությունների ներքո մի կումով կուլ է տալիս դասը:

Այնտեղ կան նաև ջանասեր աշակերտներ, կան աշխատասերներ և նույնիկ՝ ուսման ծարավներ: Նրանք արթնանում են կեսգիշերին, զգույշ վերցնում են պատմության շիշը և խմում մինչև վերջին կաթիլը: Դրանից նրանք շատ կրթված են դառնում:

Մանկապարտեզ հաճախող երեխաների համար էլ ուսումնական կոնֆետներ կան: Դրանք իրենց համով ելակ կամ արքայախնձոր են հիշեցնում և պարունակում են մի քանի պարզ բանաստեղծություն, շաբաթվա օրերի անվանումները, մեկից մինչև տասը թվերը: Իմ ընկեր տիեզերագնացը ինձ այդպիսի մի կոնֆետ տվեց հիշատակ: Ես այն իմ աղջկան տվեցի, և նա անմիջապես սկսեց «Բի» մոլորակի լեզվով գրված ծիծաղելի բանաստեղծություն կարդալ: Այն մոտավորապես այսպես էր հնչում.

Անտա, անտա, պերո պերո,
Պինտա պինտա, պիմ պերո:

Uncategorized

Пасха в моей семье

Самым большим церковным праздником считается Пасха. Я очень люблю этот день. Он пропитан любовью, добротой и заботой.Моя мама всегда печет праздничные куличи.На пасху мы всегда красим яйца.На столе всегда много угощений.Мне очень нравится Пасха – это лучший праздник.

Uncategorized

Զատկի տոնն իմ ընտանիքում

Զատկի տոնին բնորոշ են ձվախաղերը:Զատկին տներում, բակերում ինքնաբերաբար կազմակերպվող ձվախաղերից ամենատարածվածն ու խորհրդանշականը ձու կռվեցնելն է:Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։սեղանին նաև ունենում են պասկա:Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Մեր ընտանիքում բոլորը սիրում են այս տոնը:

Uncategorized

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա։ Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա։ Թուրքմենիայիում   այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում,որ դա անվանում են չղջիկների ամառանոց։Տաք ամռանն այդտեղ հավաքվում է մոտ  քառասուն հազար չղջիկ։այդպես սնվելով  չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար։ Բայց չղջիկների այնտեղ ձմեռել չեն կարող որովհետև բարձր ջերմություն ը խանգարում է նրանց ձմեռժ քնին։ Ձմռանը նրանք չվում են այնտեղ որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն։

Uncategorized

-ես սրա  գլխին մի խաղ  կխաղամ-ասաց Տիգրանը։ Ես- -Տիգրան: -Ես արդեն հոգնել եմ  ու հենց առավոտյան տուն եմ գնալու,-ասաց Նվարդը:Ես_-Նվարդ։-Դու ինչով ես զբաղված, ինչ ես անում  այտեղ-հարցրեց մայրը տղային։Դու-տղա։Առաջինը դու մտիր,-Ռուբենին առաջարկեց տղան ։Ղու-Ռուբեն։ Վարորդը նոր միայն նկատեց մեզ։Նա ապակու ետևի  ժպտաց և ձեռով կանչեց։ Նա -վարորդ։-Նա թվաբանություն ից ամենաուժեղն է ,-ընկերուհուն գովում էր Նվարդը Նա – ընկերուհի։

Uncategorized

Հ. Թումանյան և Ղ. Աղայան

և Հովհանես Թումանյանը ընկերներ էին, բայց իրար հանդեպ վերաբերվում էին ինչպես եղբայրներ: Աղայանի և Թումանյանի տունը մեկ էր, նրանք մի ընտանիք էին: Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Ղ. Աղայանն ու Հ. Թումանյանն իրար հետ խոսում էին ժողովրդական բարբառով, Ղազարոսը՝ արարատյան, Հովհաննեսը նաև լոռվա:Երկուսի մեջ էլ վառ էր հայ ժողովրդի ազատագրության ձգտումը և հավատը:

Uncategorized

Հովհաննես Թումանյան

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար- ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա-ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար-ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի-ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն գծիկ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝

լրացնելով բաց թողած տառերը:


2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ ծիծաղելով

բ/ թռչկոտելով

գ/ ճչալով

դ/ մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը ̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ իրիկնապահ-բարդ

բ/անզգույշ-ածանցավոր

գ/փոքրիկ-պարզ

դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական և դարձրու՛ հոգնակի:

6. Տրված բառերից յուրաքանչյուրիդիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/ վազեցինք-բայ

բ/ երկար- ածական

գ/ կտուց-գոյական

դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս գրիր տեքստում փակագծերի մեջ դրված բայերը և դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

8. Գտի՛ր տրված նախադասության գլխավոր անդամները՝ ենթական և ստորոգյալը։

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:
9. Տեքստից դու՛րս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող մեկ նախադասություն.

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:

11. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:
12. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:
13.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

14. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

դ/ ծլվլում էր երդիկին

15. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Uncategorized

Անհատական ուսումնական պլան

Ալեքս Ստեփանյան

Հարավային դպրոց, 5-րդ դասարան

8:00- Արթնանալ,նախաճաշ
8:30- Միասնական երթ դեպի դպրոց
9:00- Ընդանուր պարապմունք
9:20-13:30 -Մասնակցում եմ ուսումնական պարապմունքներին,նախագծերին
13:30-16:30- Մասնակցում եմ երկարացված օրվա ճամբարին
17:00- Միասնական երթ դեպի տուն
Ընտրությամբ գործունեություն՝…
Լրացուցիչ կրթություն՝ մաթեմատիկա

Uncategorized

Հարցերին պատասխանի´ր և պատասխաններն այնպես գրի’ր, որ տեքստի համառոտ փոխադրություն ստանաս:
Մի հավի Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:
համար երկու կին կռվում են: Մեկն ասում է` հավն իմն է, մյուսն էլ թե` իմն է: Հավը վերցնում են ու գնում դատարան: Դատավորը հագնում է իր կապույտ մահուդից զգեստն ու դնում գլխարկը, ձեռքն է առնում գավազանը, նստում եբենոսյա աթոռին ու կանչում գանգատվողներին: Նա նախ երկուսին էլ տուգանում է, հետո սկսում նրանց քննել:

— Ո՜վ պարոն դատավոր,- ասում է կանանցից մեկը,- այս կինը սուտ է ասում: Հավն իմն է:

Մյուս կինն ավելի սրտառուչ է խոսում ու դատավորին համոզում, որ հավն իրենն է: Խեղճ դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում: Այտեղ նրան օգնության է հասնում մի իմաստուն մարդ:

— Թե որ վկա չունեք,- ասում է նա,- ուրեմն թող հավն ասի, թե ո´վ է ճիշտ ասում:

— Ինչպե՞ս թե հավն ասի,- զայրանում է դատավորը,- հավն մա՞րդ է:

— Հիմա ցույց կտամ,- ասում է իմաստունն ու հավը գրկած դուրս գալիս: Տանում է, կանանցից մեկի տան մոտ բաց թողնում: Հավը վախվխելով դես ու դեն է նայում ու փախչում դեպի փողոց: Իմաստունն ընկնում է նրա հետևից ու բռնում, տանում մյուս կնոջ տան մոտ: Այստեղ հավը համարձակ վազում է ու մտնում հավանոց:

— Տեսա՞ք, թե հավն ինչպե´ս ասաց, ու բույնն էլ նրա վկան էր,- ասաց իմաստունը:

Հարցեր

Ինչո՞ւ էին վիճում կանայք: Դատավորն ինչո՞ւ չէր կարողանում վճիռ կայացնել: Ճշմարտությունն ինչպե՞ս պարզեցին:

Կանայք վիճում էին հավի համար։ Ամեն մեկն ատում էր հավը իրեննա։
դատավորը չի կարողանում որոշում կայացնել, քանի որ ոչ մի վկա չի լինում:
Հավին հերթով տանում են կանանց տան մոտ ու բացեն թողում ում բակը մտնում է այդ կիննել լինում է հպվի տերը։