Uncategorized

Мой хобби

Мое хобби играть в волейбол .Я с 5 класса начал заниматься этим видом спорта. Игра в волейбол научил меня быть уверенным в себе. Волейбол позволяет поддерживать мне хорошую физическую форму. Мне очень нравиться играть в волейбо

Uncategorized

Չարենց, Մորս Համար Գազել

Հիշում եմ դեմքը քո ծեր, մայր իմ անուշ ու անգին,
Լույս խորշոմներ ու գծեր, մայր իմ անուշ ու անգին:
Ահա նստած ես տան դեմ, ու կանաչած թթենին
Դեմքիդ ստվեր է գցել, մայր իմ անուշ ու անգին:
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն,
Որ եկել են ու անցել, մայր իմ անուշ ու անգին:

Uncategorized

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

Uncategorized

Ահմեդի ուղտը

Anahit

Ահմեդը հինգ ուղտ հետևը ձգած գնում էր քաղաք:
Արևը սաստիկ այրում էր, ծարավը մարդու շրթունքը պատառ-պատառ էր անում:
Եղավ որ՝ հենց կիզիչ կեսօրին հանդիպեց մի աղբյուրի. որ ճանապարհի ափին ուրախ ու պայծառ քչքչում էր ծառերի զով ստվերի տակ:
Ահմեդը ուղտերը քաշեց աղբյուրի գուռների վրա, լավ ջրեց, ինքն էլ մի կուշտ խմեց, հետո երկար ու մեկ փռվեց ստվերի հովին:
Ո՛չ արթուն էր, ո՛չ քնած, մի հաճելի թմբիր զով ստվերի հետ իջել էր նրա հոգնած անդամների վրա:
Երբ կեսօրը կոտրվեց՝ Ահմեդը ուշքի եկավ, նայեց տեսավ ուղտերի մեկը չկա. կանգնեց քարերի գլխին, դիտեց չորս դին-բան չէր երևում. միայն բավական մոտիկում, մի գյուղ ծառերի միջից ճերմակին էր տալիս:
Շտապով ոտքի հանեց ուղտերը, գնաց գյուղ:
Մի պառավ կին պատահեց նրան գյուղի ծայրին:
-Նանի՛, – ասաց Ահմեդը,- ուղտս կորել է, չե՞ս տեսել, աչքիդ չի՞ ընկել: Է՛սպես- է ՛սպես մի ուղտ:
-Ես քո ուղտի դա՞րդն եմ,- զայրացած ասաց պառավը.- իմ կտրիճ աքլորն է կորել, ման կուգամ, ման կուգամ, չեմ գտնի, քո ուղտը աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ աքլորս ման գանք գտնենք, հետո քո ուղտը:
Ահմեդը գլուխը ժաժ տալով մտավ գյուղը, ուղտերը պահ տվավ գյուղի տանուտերին ու ինքը գնաց կորուստը փնտրելու:
Գյուղից դուրս տեսավ մի մարդ, պարկով ցորենը դրել է գետնին, պարկի մի կողքը պատռվել է, ցորենը բուռ-բուռ թափվել է ճամփի երկայնքով. խեղճ մարդը մեկ՝ ցորենն է հավաքում, լցնում պարկը, մեկ՝ մատներով գետինն է քրքրում, հողն մաղմղում:
-Ա՛յ, մարդ, ուղտս է կորել, էստեղով չի՞ անցել, տեսած չունի՞ս էսպես-էսպե՛ս մի ուղտ:
-Ես գլուխս եմ մոլորել, նեղսրտած ասաց մարդը,- երեխաներիս ապրուստը հող դարձավ. ասեղս եմ կորցրել, ասեղս, որ պարկս կարեմ, երթամ տուն. քո ուղտդ աչքի՞ս կերևա. արի առաջ-առաջ ասեղս փնտրենք, հետո քո ուղտը:
«Խենթ են էս մարդիկը»,- փնթփնթաց Ահմեդն ու առաջ գնաց:
Ում որ դիմեց, նույն պատասխանն էր ստանում, թե ի՞նչ է, բան ու գործ չունեինք, քո ուղտի՞ն պիտի աչք պահեինք:
Ահմեդը վշտացած մարդկանցից ու հույսը կտրած՝ գյուղ վերադարձավ. մի ծառի տակ նստավ, գլուխն առավ ափերի մեջ տխուր-տխուր միտք էր անում. քունը վրա հասավ, և հոգնաբեկ Ահմեդը աչքերը գոցեց. քունն ու երազ տեսնելը մեկ եղավ. տեսավ, որ իր մայրն եկավ, Ահմեդի գլուխը շոյեց ու ասաց.
«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:
Ահմեդը զարթնեց և վազեց պառավի մոտ:
-Նանի, աքլորդ գտա՞ր,- հարցրեց Ահմեդը:
-Չէ՛, որդի, չէ՛:
-Արի, միասին փնտրենք,- ասաց Ահմեդը:
Եվ երկուսով ընկան գյուղի երդիկներն ու կալերը. մինչև ուշ երեկո որոնում էին կորած աքլորը. հանկարծ պառավը սրտապատառ գոչեց.
-Ահա՛ աքլորս, կտրիճ աքլորս, պատի տակ նստել է:
Ահմեդը վազեց դեպի աքլորը, սա էլ վախեցած թևերը թափ տալով վազեց դեպի դաշտերը. Ահմեդը հետևից, աքլորը առջեւից, աքլորը վազելով, Ահմեդն էլ հետեւից վազելով, վազելով…հանկարծ մեկ էլ աչքի առջևը- իր ուղտը, հենց իր ուղտը, որ կանաչի մեջ նստած հանգիստ որոճ էր անում: Ահմեդի ուրախությանը չափ սահման չկար. մեկ ձեռքին աքլորը, մյուս ձեռքին ուղտի պարուսանը- խնդումերես մտավ գյուղ:

Առաջադրանքներ

1․ Դուրս գրել և բառակազմական վերլուծության ենթարկել բարդ բառերը:

նեղսրտած. սրտապատառ. խնդումերես .

2․ Բացատրել տեքստում ընգծված արտահայտությունները։

3․ Բացատրի՛ր միտքը․

«Որդիս, մի՛ տխրիր, ուղտդ կորած չէ. միայն այս աշխարհիս բանն այսպես է, որ առաջ ուրիշի կորուստը պիտի փնտրես, որ ուրիշն էլ քո կորուստը փնտրի. Մի՛ մեղադրիր մարդկանց, ամեն մեկի համար իր աքլորն ու ասեղը քո ուղտի չափ է»:

4․ Բնութագրի՛ր Ահմեդին։This entry was posted in Կարդում ենք Իսահակյան. Bookmark the permalink.

Ահմեդը միամիտ բարի և հոգատար մարդ էր ։ Նա շատ էր սիրում մայրիկին ևլսում էր նրան ։

Post navigation

← Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Uncategorized
ԹԵՄԱ — ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԽՆԴԻՐՆԵՐ
  1.  2500 դրամը երկու եղբայրների միջև այնպես բաժանեցեք, որ մեկն այնքան 20 դր. ունենա , որքան մյուսը՝5:
  2. 2500:25=100

2.     Շոգենավն իր արագությունը ժամում 9 կմ-ով պակասեցրեց, այդ պատճառով նշված ժամին նշանակված վայրից 108 կմ հեռու էր: Ցածր արագությամբ քանի՞ ժամ էր գնացել:

108:9=12

3.     Համեմատիր

4 մ 580դմ +800 դմ < 150մ 200 դմ+100 սմ

4.   Ավտոմեքենան 50կմ/ժ արագությամբ անցավ250 կմ ճանապարհ: Նույն արագությամբ անցավ ևս 210 կմ : Քանի՞ ժամում անցավ ամբողջ ճանապարհը:

250+200=450

450:50=9

5.   Օգտվելով գումարման հատկություններից՝ հաշվել.

      83+144+36+856+64+17=1300

6.Կատարիր մնացորդով բաժանում .

1478:35=42մն 8

7.    Գրիր երկու երկնիշ թիվ, որոնք բաժանվում են 10-ի:

20,30

8.      Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը , եթե արտադրիչներից մեկը մեծացնենք 8                        անգամ:

կմեծանա 8անգամ

9.      *-ի փոխարեն գրիր թիվ, որ անհավասարությունը ճիշտ լինի:

     1478<1496

10.Արտահայտիր մետրերով.

14 կմ 740 դմ7540մ

50 մ 400 սմ54մ

11.Հաշվիր արտահայտության արժեքը.

741:3+7497:9+152=1232

12.Գտեք 22-ի բաժանարարները և նրա  3 բազմապատիկ:

22:2=11

11×3=33

13.Գրիր այն վեցանիշ թիվը, որի՝

223202

Տասնավորը 0 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 2

Uncategorized

ՉԳԻՏԵՄ ՈՒՄ Է ԱՐՏՈՒՅՏՆ ԱՂՈԹՈՒՄ

Չգիտեմ ում է արտույտն աղոթում,
Ինքն իր հետ վիճում ու մրցում է նա։
Փնտրում է իրեն, իրեն կարոտում,
Ինքն իր հետ երգով զրուցում է նա։
Իր երգից կախված ճոճվում է օդում


Եվ իր երգն ի վեր մագլցում է նա…

Արտո՜ւյտ, քո խոս՛քը կտրեմ շաքարով.
— Արտո՛ւյտ, քո երգը մեկն է աշխարհում։
Արտույտի երգին մի խփեք քարով…
Դա ամենամեծ մեղքն է աշխարհում։

Uncategorized

Խրթին էր, բարդ էր,
խռիվ էր կյանքըս։
Ճակատամարտ էր,
Կռիվ էր կյանքըս…
Եվ այդ մեծ կռիվ —
Ճակատամարտում
Զորավարներըս
Աչալուրջ, արթուն՝
Նորին Տաոապանքն
Ու սերը եղան։
Եվ արշավակից —
Զինակիցներըս՝
Աշխարհի, մարդկանց,
Հոգու և հացի
Հանապազօրյա
Հոգսերը եղան։

Uncategorized

Ա] [324-17] x [30-25],= 1535 

Բ] [894-633]x [972-69],= 235683 

Գ] [1007-388] x [59-46],= 8047 

Դ] [800-445] x [378-211],=378805  

   Երկու  տակառներից առաջին կար 48լ  ջուր  ,երկրրդում 30լ ։Ինչքա՞ն ջուր պիտի վերցվի   

Առաջին տակառից ,որպեսզի երկու տակառներումմ մնա ընդամենը60 լ ջուր։ 

  Լուծում 

48-30=18լ 

Պատ՝. 18լ 

Համերգին ներկա էր 938 ունկնդիր նրանցից 265 տոմսի  համար վճարել էին 5000 դր  

326 3000-ական ,իսկ մյուսները 1500դր ի՞նչ գումար էր հավաքվել համերգային դահլիճի տոմսարկղում։ 

Լուծում 

265+326=591 

938-326=612 

265×5000=1325000 

326•3000=978000 

612•1500=918000 

1325000+978000+918000=3221000դր                                                                                                                                                                                                                                                                                                                       Պատասխան 3 221 000դրամ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

Uncategorized

Русский язык

Задание 1. Вместо точек вставьте нужное местоимение. Модель:  это мой словарь. … лежит тут. – Это мой словарь. Он лежит тут. Это мой брат он учится здесь. 2. Это моя мама она дома. 3. Это наше окно оно там. 4. Это твой друг он слушает радио. 5. Это ваш преподаватель он работает тут. 6. Это твоя сестра она учит слова. 7. Это наш учитель он читает текст. 8. Это моё письмо оно лежит там. 9. Это наша подруга. она повторяет глаголы. 10. Это твоё кресло.оно стоит там.