-
ձգողություն
Սովորել՝ Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ: Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության…
-
Փետրվարի 20-24
Դասի թեման`Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան ՋերմաստիճանԱռօրյա կյանքում տարբեր մարմինների ջերմային վիճակը բնութագրելու համար մենք օգտվում ենք տաք, սառը հասկացություններից: Մեր զգայարանների օգնությամբ մենք կարողանում ենք տաք մարմինը տարբերել սառը մարմնից, սակայն տաքացվածության աստիճանն այս դեպքում հստակ չի որոշվում: Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է: Մարմնի ջերմաստիճանը չափում են ջերմաչափով: Կենցաղում լայն տարածում…
-
Հունվարի 30-ից-փետրվարի 3
Դասի թեմա ՝ ՙՙԷներգիա՚՚ .Մեխանիկական աշխատանք և էներգիա Առօրյա կյանքում մարդու կամ սարքի կողմից կատարվող ցանկացած գործողություն մենք սովորաբար անվանում ենք աշխատանք: Աշխատանք ենք համարում նաև մարդու մտավոր գործունեությունը: «Մեխանիկական աշխատանք» հասկացությունը ֆիզիկայում ավելի հստակ սահմանում ունի:Եթե պահարանը տեղափոխելու համար նրա վրա ուժ ենք կիրառում, սակայն պահարանը տեղից չի շարժվում, ապա այդ դեպքում մեխանիկական աշխատանք չենք կատարում: Մեխանիկական աշխատանքը կախված է…
-
Տնային աշխատանք
1. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր: Բառերի մեջ այդ արմատների գրությանն ուշադրություն դարձրո՛ւ: Օրինակ՝ բըրդ — բրդբրդել մըրթ — մրթմրթալ կըրթ — կրթկրթալ սըրթ — սրթսրթալ կըռ — կռկռալ մըռ — մռմռալ բըռ — բռբռալ: 2. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՛նչ սկզբունքով են կազմված: Այդ բառախմբերը լրացրո՛ւ: Ա. Սառցաբեկոր, կերակրափող, գերազանցել, շնաձուկ: Բ. Դուրս զալ, վազ տալ, գործ անել, խաղ անել, դաշնամուր նվագել, ծաղիկ քաղել: 3. Տրված հարադրությունների իմաստներն արտահայտի՛ր այլ բառերով: Կանգ առնել — կանգնել մուր գալ — մուրալ շուռ գալ — թեքվել քարշ տալ — քաշել ցույց տալ — ցուցադրել 4. Աչք և գլուխ բառերով կազմի՛ր հնարավորին չափ շատ հարադրություններ ու դարձվածքներ: Աչք – աչքի լույս, աչք…
-
Տնային աշխատանք
Մթնշաղ Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,Որպես երազ մոռացումի անձավում.Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր…
-
ՀԱՅՏՆՈԻԹՅՈԻՆ Գարնան անուշ աղմուկով,Գարնան երգով դու եկար.Փայլով, փառքով ու շուքով,Խնդությունով խելագար…. Սիրտըս անուշ խոցեցիրԱրևավառ քո սրով,Սև օրերըս այրեցիրԳեղեցկությամբ ու սիրով։ Սիրտըս լիքն էր մութ մեգով,Սիրտըս թույլ էր ու տկար,—Գարնան անուշ աղմուկով,Գարնան երգով դու եկար… 1. Ի՞նչ է նշանակում հայտնություն։ Ինչպե՞ս է այդ բառը կապվում բանաստեղծության բովանդակության հետ։ 2. Բացատրի՛ր բառերը՝ փառք, շուք, խոցել, արևավառ, տկար։ …
-
Տերյանի վերջին ժամերը
«… Հունվարի 6-ին հրավիրվեց կոնսիլիում` բաղկացած 3 բժշկից: Բժիշկներն ասացին, որ ոչինչ անել հնարավոր չէ և պետք է րոպե առ րոպե սպասել վախճանին: Լույս 7-ի ամբողջ գիշերը չքնեց, մի քանի անգամ խնդրեց իրեն հագցնել և նստեցնել բազկաթոռին: Բայց 5 րոպե անգամ չէր կարողանում նստել: Ձեռքերն ու ոտքերը սառչում էին, և խնդրում էր դրանք շփել, իսկ…
-
Ճամփորդություն դեպի Դիլիջան
Հունվարի 20 մենք մեր ջոկատով Արշակ Մարտիրոսյանի ղեկավարությամբ մեկնելու ենք Դիլիջան :Մեզ սպասում են հետաքրքիր և արկածախնդրական օրեր :Այցելելու ենք շատ հետաքրքիր վայրեր օրինակ Գոշավանք, Սևան, Գոշալիճ և պատրաստելուենք ղափամա: Իսկ երեկոյան զբոսնելու ենք Դիլիջան քաղաքում : Մեր ճամփորդությունը տևելու է երեք հրաշալի օր: