-
Հայոց լեզու
1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել,երդվել, փարթամ: 2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղծանք, օձանման, ատաղձագործ: 3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր: Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեղդել, կխտար, խրոխտ,…
-
Հանրահաշիվ
Դասարանական առաջադրանքներ՝ 537-ա,գ,ե; 538-ա,գ,ե; 539-ա;540-ա, 537. Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի. ա) (x − y)( x2+xy+ y2)=x3-y3գ) (x − 2y)(x2+2xy+4y2)=x3-8y3 ե) (5a − 3b)(25a2+15ab+9b2)=125a3-27b3 538. Բազմանդամը վերլուծե՛ք արտադրիչների. ա) a3− b3=(a-b)(a2+ab+b2) գ) 24×3− 81=8×3-273=(2x)3-33=(2x-3)(4×2+6x+9) ե) c3 − 27=(c-3)(c2+3c+27) 539. Բազմանդամը վերլուծե՛ք արտադրիչների. ա)x3− 2x2y + 2xy2 − y3=
-
Փոքր քայլերի արվեստը
Աստված իմ,ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել…
-
Դեպքի վայրի զննում
Արդյունավետ առաջին օգնություն ցուցաբերելու համար դուք պետք է կարողանաք կողմնորոշվել տարբեր արտակարգ իրավիճակներում: Ժամանակին եւ ճիշտ ձեռնարկված առաջին օգնության քայլերը տուժածի կյանքի համար կարեւոր նշանակություն ունեն:Ցանկացած արտակարգ իրավիճակում, մինչեւ որեւէ գործողության դիմելը, մի պահ կանգ առեք, սառնասրտորեն մտածեք կատարվածի մասին, գնահատեք իրավիճակը, ապա ծրագրեք ձեր հետագա գործողությունները՝ դրանք համապատասխանեցնելով առկա պայմաններին եւ հնարավորություններին:Առաջին հերթին ուշադիրր…
-
Պատմության ամփոփում
1.Ի՞նչու ենք ուսումնասիրում պատմություն: Պատմություն ուսումնասիրում էնք որ իմանանք մեր անցյալը։ 2.Առաջադրանքների փաթեթ: https://aleqsstpanyan.home.blog/9992/%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/ 3.Իմ նախագծերը: 4.Իմ թարգմանությունները 5.Ինձ դուր եկած թեման, անհատը, իրադարձությունը: Իմ սիրաց թեման Թաքավորներ են մեկել դասարանում քնարկումը։
-
Հարուկի Մուրակամի | Սպիտակ սուտ
Ես այնքան էլ չգիտեմ ստել: Բայց առանձնահատուկ նողկանք չեմ զգում ստի դեմ: Նույնիսկ, ասեմ՝ չզարմանաք (թեպետ շատ տարօրինակ է հնչում)՝ կարգին ստել չգիտեմ, իսկ անմեղ սուտը պաշտում եմ: Մի ամսագիր պատվիրել էր ինձ գրախոսություն: Բայց իմ մասնագիտությունը գիրք գրելն է, ոչ գրախոսելը, և ես փորձում եմ հնարավորինս չդավաճանել իմ մասնագիտությանը: Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես որոշեցի չհրաժարվել այդ կասկածելի առաջարկից: Քանի որ գրքեր գրախոսելը բավականաչափ տաղտկալի է, ես որոշեցի գրախոսություն գրել (շատ մանրամասն) մտացածին մի գրքի մասին, մի մարդու կյանքի նկարագրության, որ երբեք գոյություն չի ունեցել: Խոստովանում եմ՝ սարսափելի հմայված էի իմ գաղափարով: Նախ՝ թեպետ ուժերս պիտի ծախսեմ ճշմարտանման պատմություն գրելու վրա, կխնայեմ ժամանակը, որ պիտի կորցնեմ գիրքը կարդալու վրա: Բացի այդ՝ կխնայեմ նյարդերս, որովհետև ստիպված չեմ լինի զայրանալ «այդ հիմար հեղինակի վրա, որ գրողը գիտի՝ ինչ է մոգոնել»: Երբ գրախոսությունը տպագրվեց, ես բարոյապես պատրաստ էի սպառնալիքներով («Դադարեք անամոթաբար ստել») և բողոքներով («Ամեն տեղ փնտրեցի, բայց ոչ մի տեղ չգտա այդ գիրքը») լեցուն նամակների փոթորկին: Բայց ինձ ոչ ոք չգրեց: Ոչ ոք: Ես, իհարկե, պատրաստ էի ամեն ինչի, բայց թեթևացած շունչ քաշեցի: Չեի ասի, թե ամսագրերում հրապարակվող գրախոսությունները ոչ ոք լուրջ չի ընդունում, բայց որոշ կասկածներ ունեմ: Կան նաև հարցազրույցներ: Հիմա ես ջանում եմ բարեխիղճ պատասխանել հարցերին, բայց երբ երիտասարդ էի ու հանդուգն, երբեմն ինձ որոշ ազատություն էի թույլ տալիս: Օրինակ, երբ ինձ հարցնում էին, թե ի՞նչ գրքեր եմ կարդում, ես խորիմաստ ասում էի. «Վերջերս ես տարվել եմ Մեյձիի դարաշրջանի (1886-1912 թթ.) գրականությամբ: Հիմնականում կարդում եմ գրականության խոսակցական ուղղության քիչ հայտնի հեղինակների գործեր: Համոզված եմ, որ Սյոգո Մուտագուտիի և Գոխեյա Օսակիի գրքերը կարող են ներշնչել նաև ժամանակակից հեղինակներին»: Հասկանալի է, որ Ճապոնիայում երբեք այդ անուններով գրողներ չեն եղել: Ինքս եմ հընթացս հորինել նրանց: Բայց դա ոչ ոք չգիտի: Այնպես որ, ցնորաբանության (ասել մտքիդ եկածը, հնարավորինս համոզիչ ու առանց տևական դադարների) գծով ես վարպետ եմ: Համենայն դեպս՝ դժվարություններ երբեք չեմ ունեցել: Ճապոներենում կա «կարմիր սուտ» արտահայտությունը: Գիտե՞ք՝ ինչո՞ւ կարմիր: Որովհետև Նարի դարաշրջանում (710-784 թթ.) նրանց, ովքեր չարամտորեն ստում և փչացնում էին իրենց շրջապատի մարդկանց կյանքը, դատապարտում էին մահապատժի: Շատ դաժան՝ դատապարտյալի բերանը միանգամից դնում էին 12 կարմիր բրնձաբլիթ՝ քաղցր բակլայի խորիզով, և խեղճը, չկարողանալով ծամել, խեղդամահ էր լինում: (Փաստորեն, վերոշարադրյալը «կարմիր ստի» դասական օրինակ է): Հարցը, թե ինչու ճապոներենում սուտը կարմիր է, ինձ շատ վաղուց է զբաղեցնում: Ես արդեն տասը տարի պատրաստվում եմ պարզել այդ արտահայտության ծագումը, բայց անընդհատ ինչ-որ գործեր (նորից ստում եմ)։ Իսկ անգլերենում կա «սպիտակ սուտ» արտահայտությունը, որ անվանում է անվնաս փչոցը կամ «սուտը հանուն փրկության» (և դա զուտ ճշմարտություն է): Կարծում եմ՝ իմ ցնդաբանությունն ամենից շատ հարևանում է ստի այդ տեսակին: Եվ ոչ մեկին չի վնասում: Լսո՞ւմ եք: Չի վնասում: Եթե բերանս փակեն մի դյուժին բրնձաբլիթով, ես հաստատ այդ կտտանքին չեմ դիմանա: