1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը։
ատամնաբույժ, նյարդ, ստորոգյալ, միայն, միմյանց, համբույր, եղ-մ, մեղմահնչյուն, առաքյալ, օվկիանոս, Մարիամ, քամելեոն, միլիոն, քիմիա։
2. Ճշտի՛ր գրությունը։
Կողք-կողքի, երեք հարյուրամյա, մուգ կարմիր, գյուղեգյուղ, ինչ-որ բան, հրամկազմ, վեցանկյունի, ուս-ուսի, մարդ-մուրդ։
3. Բառերը վանկատեք՝ ճիշտ տեղադրելով գաղտնավանկի ը-ն։
հայտ-նը-վել, ըն-կը-ճվել, հըր-ճը-վել, փըր-կը-վել։
4. Վերականգնե՛ք արմատները՝ նշելով հնչյունափոխությունը։
Թունոտ-թույն
քնքշանք-քնքուշ
ձնհալ-ձյուն
ցուցարար-ցույց
կուտակում-կույտ
հունարեն-հույն
5. Տրված համանուններով կազմե՛ք նախադասություններ։
Կեր, մարտ, արի։
Շան կերը այնտեղ է։-Ուտելիքդ կեր, տղա։
Մարտը գարնան առաջին ամիսն է։- Նրանք բռնկվել են մարտի։
Այստեղ արի։-Նա արի է։
6. Եղ ածանցն ավելացնելով կազմի՛ր նոր բառեր։
Նորագույն, զորավար, թիկունք, փափկամարմին, հյութալի, նմանահունչ, շնչահատ, մեծաշուք։
Գույնեղ, զորեղ, թիկնեղ, մարմնեղ, հյութեղ, հնչեղ, շնչեղ, շքեղ։
7. Առանձնացրո՛ւ գերադրական աստիճանով դրված ածականները։
Ամենակարճր, բարձրաբերձ, ցրտաշունչ, հնագույն, ամենազոր, մեծամեծ, ամենաբարձր, ամենից երկար։
8. Կետադրի՛ր նախադասությունները։ Ո՞ր նախադասությունն է մասնական բացահայտչով։
Քույրս՝ Անին չորրորդ դասարան է:
Մեր դասընկերոջ՝ Վահանի խոսքը տպավորիչ էր:
Արփինեն՝ քույրս է այդ գեղեցիկ աղջիկը:
Մուշեղը՝ որպես հմուտ սպարապետ, կարողանում էր ճիշտ ուղղորդել զորքին: