Հայոց լեզու

Հայոց լեզու

Աշխատանք դասարանում 

Բայական անդամի լրացումներ

Նախադասության այն անդամը, որը արտահայտված է բայով /դիմավոր, անդեմ/, կոչվում է բայական անդամ։

Բայական անդամի լրացումներ՝ խնդիրներ, պարագաներ։

Խնդիրները բաժանվում են երկու խմբի՝ ուղիղ և անուղղակի, ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող առարակներ։

Ուղիղ խնդիրն արտահայտվում է միայն հոլովական ձևով, իսկ անուղղակի խնդիրները թե՛ հոլովով, թե՛ հոլովակապային կապակցությամբ։

Ուղիղ խնդիր

Ցույց է տալիս այն առարկան, որն իր վրա ուղղակիորեն կրում է ենթակայի կատարած գործողությունը։

Նշել նախադասությունների ենթական և ուղիղ խնդիրը։

Պապը սիրում է թոռներին։

Արմենը բարձրաձայն կարդաց նամակը։

Ուղիղ խնդիրը դրվում է հայցական հոլովով և պատասխանում է ում, ինչ հարցերին։

Ո՞ւմ հարցին պատասխանելիս ուղիղ խնդիրը ձևով նման է տրական հոլովին, ի՞նչ հարցին պատասխանելիս նման է ուղղական հոլովին։

Գտի՛ր ուղիղ խնդիրները, ըստ հարցադրման նշի՛ր, թե ձևով ո՞ր հոլովներին է նման։

Հրանոթի արկը սարսափահար է անում մարդկանց։ — նման է տրականի

Արևը վերևից կրակ է թափում։ — նման է ուղղականին

Երկրաշարժը քանդել է նրա կացարանը։ — նման է ուղղականին

Անհրաժեշտ դեղը բուժեց ծանր հիվանդին։ — նման է տրականի

Ամպերը  ծածկեցին երկինքը։ — նման է ուղղականին

Նա համառորեն տանջում էր բոլորին։ — նման է տրականի

Արքայազնը պաշտում էր ճոխությունը։ — նման է ուղղականին

Նահապետը ներս հրավիրեց հարևաններին։ — նման է տրականի

Նկարիչը միշտ ընտրում էր նարնջագույնը։ — նման է ուղղականին

Ուղիղ խնդիր պահանջում են ներգործական սեռի բայերը։ 

Հանգման խնդիր

Այն առարկան, որին տրվում կամ հանգում է մի բան, կոչվում է հանգման խնդիր։

Հանգման խնդիր են պահանջում հասնել, հանգել, մոտենալ, հավասարվել, մերձենալ, նվիրել, տալ, վճարել, նետել, դիպչել, բախվել, վաճառել, մատակարարել բառերը։

Հանգման խնդիրը արտահայտվում է տրական հոլովով կամ կապային կապակցություններով/ընդդեմ, դեմ , վրա/ և պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ն հարցերին։

Հանգման խնդիր կարող է դառնալ այն անձը, իրը, որին ՝

Ա․ մոտենում կամ հանգում է մի բան, օրինակ՝ Փոքրիկը անսպասելի փաթաթվեց իր կատվին։ /ինչին/

Բ․ տրվում, հանձնվում է որևէ բան, օրինակ՝ Դասղեկը գիրքը հանձնեց երեխային։ /ո՞ւմ/

1.Ընդգծիր հանգման խնդիրները։

Եվ նա աշխարհին պատմեց իր գլխով անցածը։

Մարդիկ հարձակվեցին տղաների վրա։

Ունկնդիր եղա հողմի խենթ երգին։

Աշակերտը մի անգամ հարց ուղղեց վարպետին։

Ես բախվեցի այդ մարդկանց անտարբերությանը։

Կարճ ժամանակում նա վաճառեց ապրանքը անգլիացիներին։

Նրա խոսքը մեծ տպավորություն գործեց ներկաների վրա։

Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ։

Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին։ 

պատմություն

Պատմություն

Առաջադրանք 1

Եվրոպան 1815-1850-ական թթ.-եր/ էջ 38-42

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:
    Նապալեոնը տարածեց Ֆրանսիական հեղափոխության գաղափարները՝ ազատություն, հավասարություն, եղբայրություն։ Շատ երկրներում Նապոլեոնն անցկացրեց փոփոխություններ՝ օրենքներ, նոր կարգեր, կրթական բարեփոխումներ։ Հետնապոլեոնյան դարաշրջանը (1815-ից հետո) սկսվեց Նապոլեոնի պարտությունից հետո։ Եվրոպական ղեկավարները հավաքվեցին Վիեննայում և որոշեցին վերականգնել հին կարգը՝ միապետություններ, ազնվականներ, եկեղեցու ուժեղ դիրք։ Նրանք չէին ուզում նոր հեղափոխություններ։ Այս ժամանակաշրջանը ավելի խաղաղ էր, բայց նաև ավելի պահպանողական։
  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:
    Հեղափոխությունը հաճախ բերում է մեծ փոփոխությունների, բայց նաև՝ պատերազմների, ավերածությունների և արյունահեղության։ Բարենորոգումները տեղի են ունենում աստիճանաբար, առանց մեծ ցնցումների։ Դրանք ավելի անվտանգ են երկրի ու ժողովրդի համար։ Օրինակ՝ Նապոլեոնը շատ բան փոխեց հեղափոխությամբ, բայց հետո շատ բան վերադարձավ նախկին վիճակին։ Մինչդեռ բարենորոգումների միջոցով երկրները հասան փոփոխությունների՝ առանց քաոսի։ Դրա համար ավելի լավ է փոփոխությունները անել բարենորոգումների միջոցով, ոչ թե հեղափոխությամբ։
  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:
    1815 թվականին, Նապոլեոնի պարտությունից հետո, Եվրոպայի առաջնորդները հավաքվեցին Վիեննայի վեհաժողովում։ Նրանք որոշեցին վերականգնել խաղաղությունն ու հին կարգերը։ Ֆրանսիան վերադարձավ իր հին սահմաններին։ Նիդեռլանդները միացան Բելգիային, Ռուսաստանը ստացավ Լեհաստանի մի մասը, իսկ Ավստրիան՝ Հյուսիսային Իտալիայի տարածքներ։ Պրուսիան ևս ընդլայնվեց։ Գերմանիայում ստեղծվեց Գերմանական միություն՝ մի քանի փոքր պետությունների համագործակցությամբ։
  • Europe_1815_map_en

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։

Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։

Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը)։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։

Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշթայնը։

Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Լեհաստանը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։

Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։

Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց Սարդինական թագավորությունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Սավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին Պոզնանը, Գդանսկը (Դանցիգը) և Տորունը, Սաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած Հռենոսյան մարզը և Վեստֆալիան։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան Լոմբարդիան և նախկին Վենետիկի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց Ադրիատիկ ծովում)։

Իտալական Պարմա, Մոդենա, Տոսկանա դքսություններում գահ բարձրացան Հաբսբուրգների դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշխանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ Աարդինական թագավորության։

Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։

Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը (Մալթան՝ Միջերկրական ծովում, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայի հարավում և Ցեյլոն կղզին)։

Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականիի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

Վիեննայի վեհաժողովը (1814-1815թթ.) տեղի է ունեցել Նապոլեոնյան պատերազմներից հետո՝ Եվրոպայում նոր քաղաքական սահմանների ձևավորման համար։ Կոնգրեսին մասնակցել են գրեթե բոլոր եվրոպական պետությունները։ Գլխավոր դերակատարներն էին Ռուսաստանը, Ավստրիան, Անգլիան և Պրուսիան։
Վեհաժողովի նպատակները էին՝

  • վերականգնել արքայատոհմերի իշխանությունը,
  • կանխել հեղափոխական շարժումները,
  • սահմանել նոր քարտեզ՝ հաշվի առնելով հաղթողների շահերը։
    Այն ամրապնդեց ավատատիրական կարգերը և միապետությունը՝ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Հարցեր

  1. Որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունեցել Վիեննայի վեհաժողովը։
    Վիեննայի վեհաժողովը տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ 1814 թվականի սեպտեմբերից մինչև 1815 թվականի հունիսը։
  2. Որքա՞ն պետությունների ներկայացուցիչներ են մասնակցել վեհաժողովին։
    Մասնակցել են 216 ներկայացուցիչներ՝ եվրոպական գրեթե բոլոր պետություններից (բացառությամբ Օսմանյան կայսրության)։
  3. Ինչո՞ւ է Վիեննայի վեհաժողովը անվանվում «պարող վեհաժողով»։
    Քանի որ բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով և որսով, ինչի պատճառով այն հիշվել է որպես «պարող վեհաժողով»։
  4. Ի՞նչ էր վեհաժողովի գլխավոր նպատակը Նապոլեոնի պարտությունից հետո։
    Վերականգնել տապալված միապետական կարգերը, ամրապնդել հին իշխանությունները, կանխել հեղափոխությունները և սահմանել նոր քարտեզ՝ ըստ հաղթողների շահերի։
  5. Ինչպե՞ս վերաբերվեցին վեհաժողովում Լեհաստանի հարցին։ Ո՞ր պետություններն էին մասնակից։
    Լեհաստանը կրկին մասնատվեց՝ անցնելով Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։ Մասնակիցներն էին՝ Ռուսաստանը, Ավստրիան և Պրուսիան։
  6. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը։
    Ռուսաստանը ստացավ Վարշավայի դքսության մեծ մասը (Լեհական թագավորություն անվամբ), Բեսարաբիան և Ֆինլանդիան։
  7. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Անգլիան Միջերկրական ծովում և գաղութային տարածքներում։
    Անգլիան ամրապնդեց իր ծովային գերիշխանությունը։ Ստացավ Մալթան, Հոնիական կղզիները, Կապի գաղութը և Ցեյլոնը։
  8. Ինչպե՞ս ձևավորվեց Գերմանական միությունը, և ո՞ր պետության ազդեցության տակ։
    Գերմանական միությունը կազմվեց 38 պետություններից՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։
  9. Ի՞նչ էր Սրբազան դաշինքը, և ե՞րբ այն կազմվեց։
    Սրբազան դաշինքը ստեղծվեց 1815 թվականի սեպտեմբերի 26-ին՝ Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի կողմից՝ հեղափոխությունների դեմ պայքարելու համար։
  10. Ի՞նչ հետևանքներ ունեցավ վեհաժողովը Իտալիայի համար։
    Իտալիան մնաց քաղաքականապես մասնատված։ Նրա հողերի մեծ մասը անցավ Ավստրիային կամ հպատակվեց նրան։ Միայն Սարդինական թագավորությունը մնաց անկախ։
Հայոց լեզու, Ուսումնական նախագիծ

Կամքի ուժ

Կամքի ուժը մարդուն օգնում է հաղթահարել դժվարությունները և հասնել նպատակներին։ Երբ ինչ որ բան է բարդ թվում, հենց կամքն է ստիպում չհանձնվել ու շարունակել պայքարը։ Կամքի ուժ ունեցող մարդը վստահ է իր քայլերի մեջ և միշտ պատրաստ է աշխատել իր երազանքների համար։ Դա ներքին ուժ է, որը մեզ առաջ է տանում անկախ խոչընդոտներից։ Կյանքում շատ բան կարելի է ձեռք բերել, եթե ունենաս կամքի ուժ։ Կամքի ուժն է դարձնում մարդուն ուժեղ։

Կենսաբանություն

կենսաբանություն վիտամիներ

Պատասխանել հարցերին

1․Ի՞նչ նշանակություն ունեն վիտամիններ։
Վիտամինները կենսականորեն անհրաժեշտ նյութեր են, որոնք օգնում են մեր մարմնին ճիշտ աշխատել։ Դրանք՝ ամրացնում են իմունային համակարգը, նպաստում են մարսողությանը, օգնում են աճին և զարգացմանը, պաշտպանում են օրգանիզմը տարբեր հիվանդություններից։
Մեր մարմինը չի կարող ինքնուրույն արտադրել բոլոր վիտամինները, դրա համար դրանք պետք է ստանանք սննդի միջոցով։

2․Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

Վիտամին A – Կարևոր է տեսողության, մաշկի ու իմունային համակարգի համար։
Պարունակվում է՝ գազար, դդում, լյարդ, կաթ, ձու, սպանախ։

Վիտամին B խմբի (B1, B2, B6, B12 և այլն) – Պահանջվում է էներգիայի արտադրության, նյարդային համակարգի և արյան ստեղծման համար։
Պարունակվում է՝ հացահատիկներ, միս, ձու, ընկույզ, կաթնամթերք, բանջարեղեն։

Վիտամին C – Ամրացնում է իմունիտետը, օգնում է վերքերի լավացմանը։
Պարունակվում է՝ ցիտրուսներ (նարինջ, կիտրոն), բուլղարական պղպեղ, կիվի, մաղադանոս։

Վիտամին D – Կարևոր է ոսկորների և ատամների համար։
Պարունակվում է՝ ձու, ձկան յուղ, կաթ, արևի լույսի միջոցով էլ է արտադրվում մաշկում։

3․ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։

Գրականություն

Գրականություն

Փնտրում ես դու ինչ-որ հանցանք,
Հեգնում ես ինձ ու չես ներում,
Բայց կա ինչ-որ մի կարեկցանք
Քո հեգնական ժպիտներում:

Հեգնում ես ինձ ու նախատում,
Բորբոքում ես կռիվ ու վեճ,
Բայց կա ինչ-որ մի քաղցրություն
Քո դառնագին խոսքերի մեջ:

Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում,
Նայում ես ինձ այնպես մռայլ,
Բայց կա ինչ-որ քնքշություն
Քո անողոք դեմքի վրա:

Հաճախ այնպես խայթում ես դու,
Սրտիս այնպես վիշտ ես բերում,
Բայց կա ինչ-որ մտերմություն
Քո այդ օտար հայացքներում:

Մերթ փարվում ես ինձ հովի պես,
Մերթ հողմի պես ինձ չարչարում,
Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես,
Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում:

1. Մգեցված բառերը բացատրի՛ր։ 

հանցանք – սխալ արարք կամ մեղք, որը մտածում է, թե խոսողը կատարել է։

կարեկցանք – ներքին զգացում, երբ մարդը ցավում է կամ խղճում ուրիշին։

նախատում – խիստ քննադատում կամ վիրավորական խոսքեր ասում։

քաղցրություն – հաճելիություն, մեղմություն։

հաճախ – շատ անգամներ, կրկնվող ձևով։

խայթում – վիրավորող կամ ցավ պատճառող խոսք կամ արարք։

հողմի – ուժեղ քամու փոթորկոտ նման բան։

2. Ներկայացրո՛ւ տրամադրության, զգացումների փոփոխությունները։ 

Ստեղծագործության սկզբում նկարագրում է, որ դիմացինը միշտ քննադատում է իրեն, կարծես փնտրում է սխալներ, հեգնում է։ Բայց միաժամանակ նշում է, որ այդ կոշտ պահվածքի հետևում ինչ-որ լավ, մեղմ զգացումներ կան։

Գրականություն

Գրականություն

Ընթերցե՛ք բանաստեղծությունները և պատասխանե՛ք հարցերին․

Նեղվում եմ

Նեղվում եմ, խփում են կրծքիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, 
Ներում եմ, նստում են գլխիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
     
Առնում են ու ետ չեն տալիս, 
Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։
Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, 
Ես զոհ եմ, իրենք են դժգոհ։

1. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը։

Բանաստեղծությունն ասում է, որ մարդը լինում է բարի, ներում է, օգնում է, բայց մարդիկ դա չեն գնահատում և միշտ դժգոհ են։

2. Ի՞նչն է նեղություն պատճառում հեղինակին։ 

Հեղինակը նեղվում է, որովհետև ինքը բարի է, , օգնում է, բայց մարդիկ անշնորհակալ են և չեն գնահատում։

3. Ի՞նչը կարող է քեզ նեղացնել, անհանգստացնել։

Ինձ կարող է նեղացնել, երբ լավ բան եմ անում, բայց մարդիկ դա չեն տեսնում կամ չեն գնահատում։

Աշխրագիտություն

Աշղարագրություն

1. Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ։
Ճապոնիան գտնվում է հրաբխային և երկրաշարժերի ակտիվ գոտում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ Բնական ռեսուրսներ քիչ ունի, բայց ունի երկարափյուն ծովային սահմաններ, հարուստ ձկնորսական տարածքներ, բարենպաստ կլիմա գյուղատնտեսության որոշ տեսակների համար։ Լեռներն ու գետերը նպաստել են հիդրոէներգիայի զարգացմանը։ Այս պայմանները ստիպել են ճապոնացիներին զարգացնել արդյունաբերություն, տեխնոլոգիաներ ու միջազգային առևտուր։


2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը։
Ճապոնիան համարվում է բնական ռեսուրսներով աղքատ երկիր։ Նա չունի մեծ քանակով օգտակար հանածոներ, ինչպիսին են նավթը, գազը կամ ածուխը։ Սակայն նա ունի մեծ ծովային տարածքներ, հարուստ ձկնային պաշարներ և զարգացած ենթակառուցվածքներ։ Դրա փոխարեն Ճապոնիան ներմուծում է հումք և արտահանում մշակված ապրանքներ, օրինակ՝ մեքենաներ, էլեկտրոնիկա, տեխնիկա։


3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը։
Ճապոնիայի բնակչությունն այսօր ունի «ծերացող» կառուցվածք։ Ծնելիությունը շատ ցածր է, մահացությունը՝ բարձր, և բնակչությունը տարեց-տարեց պակասում է։ Երիտասարդների թիվը քիչ է, իսկ տարեցների բաժինը՝ մեծ։ Սա երկրի առաջ ծառացնում է սոցիալական խնդիրներ, ինչպես՝ աշխատուժի պակաս ու կենսաթոշակային բեռ։


4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման։
Ճապոնիայի կլիման բազմազան է։ Երկրի հյուսիսում՝ Հոկայդոյում, կլիման մերձարևադարձային է՝ ցուրտ ձմեռներով։ Կենտրոնում՝ Տոկիոյի շրջանում, կլիման մերձծովային է՝ շոգ ամառներով ու մեղմ ձմեռներով։ Հարավում՝ Օկինավայում, կլիման արևադարձային է՝ բարձր խոնավությամբ։ Տարվա ընթացքում կան մուսսոններ, typhoon-ներ և հաճախակի տեղումներ։


5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին։
Ճապոնիայի խոշոր քաղաքներն են՝

  • Տոկիո (մայրաքաղաք)
  • Օսակա
  • Նագոյա
  • Կյոտո
  • Յոկոհամա
  • Սապորո

Տոկիո – Ճապոնիայի մայրաքաղաքն է և աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից։ Այն գտնվում է Հոնշու կղզու արևելյան ափին։ Տոկիոն ճարտարապետական ու տեխնոլոգիական զարգացման խորհրդանիշ է, ունի հսկայական բնակչություն և հզոր տնտեսություն։ Քաղաքում են գտնվում Ճապոնիայի կառավարական հիմնարկները, կայսերական պալատը, համալսարաններ, թանգարաններ ու ժամանակակից տրանսպորտային համակարգ։

Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝  229-ա,գ; 230-ա,գ;231-ա,գ; 232-ա,գ,ե

ա){4=1-3 սխալ

{33=-7-3 սխալ

{-2=1-3 ճիշտ

{-2=5-7 ճիշտ

Պատ․՝ (1,-2)

գ) {4=3-7 սխալ

ա) (-1,1)

գ) (0,-1)

ա) (1,1)

գ) (1,4)

ա․7-5x=3x-1
-8x=-8
x=1
y=7-5=2
(1, 2)

գ․2y=6-2x
y=(6-2x)/2
-3x-7=(6-2x)/2
-6x-14=6-2x
-4x=20
x=-5
y=15-7=8
(-5, 8)