




Ալեքս Ստեփանյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 9.8 դասարան





Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
1.Բանաստեղծությունից դուրս գրի՛ր բոլոր այն բառերը, որոնք գույն են հաղորդում: Ոսկի. այգին. Սոսի. Սիրտս. արյունն
2.Ի՞նչն է գերիշխում բանաստեղծության մեջ՝ խո՞հը, թե՞ տրամադրությունը: Իմ կարծիքով տրամադրությունը:
3. Ո՞ր տողերն են բնութագրում բանաստեղծության հերոսին:
Սիրտս խոցված տեսա վերքիս արյոնն էր վառ:
4. Ի՞նչն է ստեղծում բանաստեղծության ռիթմը՝ բառե՞րը, հնագավորո՞ւմը, տողերի չա՞փը, թե՞ մի այլ բան: