Շատերը մտածում են, որ հարուստ լինելը նշանակում է ունենալ շատ փող ու թանկարժեք բաներ։ Բայց իրականում դա միայն մեկ կողմն է։ Հարուստ լինելը կարող է նշանակել նաև ունենալ լավ ընտանիք, ընկերներ ու առողջություն։
Կան մարդիկ, ովքեր ունեն մեծ տուն ու մեքենա, բայց միայնակ են ու դժգոհ։ Մյուսները գուցե շատ գումար չունեն, բայց ունեն սիրող ընտանիք ու լավ ընկերներ, և դա նրանց ավելի երջանիկ է դարձնում։
Երևանում կան շատ փողոցներ, զբոսայգիներ, հին ու նոր շենքեր։ Ամենահայտնի վայրերից մեկը Հանրապետության հրապարակն է, որտեղ շատ մարդիկ են հավաքվում, հատկապես երեկոյան։ Կա նաև Կասկադը, որտեղից ամբողջ քաղաքը լավ երևում է։
Ես սիրում եմ իմ քաղաքը, որովհետև այստեղ իմ ընտանիքն ու ընկերներն են, իմ սիրելի տեղերն ու հիշողությունները։
1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ չէին վազում հոսանքի ուղղությամբ:Այդպիսի երևույթները բավականին հաճախ չեն նկատվում:Լիովին հնարավոր չէ ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:Քամին այլևս չէր փչում:Ոչ ոք լուսամուտներին թուղթ չէր կպցրել:Պատերազմը չէր քայքայել ամբողջ տնտեսությունը:Այստեղ տարվա բոլոր տեղումները միայն գարնանը չեն լինում:
Որոշ առագաստանավեր քամուն հակառակ շարժվել կարող են:Ոմանք զբոսնելու ցանկություն ունեին:Այդ դեղը միջատներին թունավորելուց բացի, նաև վնաս էր տալու այլ կենդանի էակներին:Այդ փաստարկներն համոզեցին մարդկանց:Ոմանք հիացած էին այդ փոշով:Վաղուց ինչ-որ բան լսել ենք այդ մասին:
Python: Հարմար է ընդհանուր ծրագրավորման համար, ութիվների, տվյալների մշակման, երբ զարգացում, արհեստական ինտելեկտ, մեքենայական ուսուցում, տվյալների վերլուծություն, սովետական և գիտական հաշվարկներ։ Հաճախ օգտագործվում է նաև սերվերային մշակման մեջ։
JavaScript: Բառացիորեն վեբ բրաուզերներում աշխատելու համար ստեղծված լեզու է, որն օգտագործվում է ինտերակտիվ ինտերնետային կայքերի և վեբ հավելվածների ստեղծման համար։ Կարող է աշխատել նաև սերվերային միջավայրում (Node.js-ի միջոցով)։
Սովորելու հեշտություն
Python: Շատ ավելի հեշտ է սովորել սկզբում, հատկապես սկսնակ ծրագրավորողներին։ Այն ունի պարզ ինտերֆեյս և լիբերալ նախադեպեր։
JavaScript: Պատրաստված է կայքերի համար, բայց դրա սովորությունը կարող է ավելի բարդ լինել, քանի որ սինտաքսը կարող է խճճված լինել։
Սովորական ոլորտներ
Python: Տվյալների գիտություն, մեքենայական ուսուցում, գիտական հաշվարկներ, վեբ զարգացման серверային մաս (Django, Flask)։
JavaScript: Վեբ զարգացում (HTML, CSS և JavaScript), կլիենտ-սերվեր ինտերակտիվություն, պորտալներ, խաղեր՝ վեբում։
Ընդհանուր եզրակացություն
Եթե զբաղվում եք վեբ կայքերով կամ ինտերակտիվ հավելվածներով, ապա JavaScript կլինի ավելի հարմար:
Եթե ձեր նպատակն է տվյալների մշակումը, մեքենայական ուսուցումը կամ գիտական ծրագրավորումը, ապա Python-ը ավելի ճիշտ ընտրություն է:
Պլատֆորմներ
Python: Տեղադրված է գրեթե յուրաքանչյուր համակարգի վրա, բայց պլատֆորմների հարակցման համար անհրաժեշտ են որոշ լրացուցիչ կարգավորումներ։
JavaScript: Առկա է բրաուզերների մեջ առանց լրացուցիչ ծրագրերի և աշխատում է արագ ցանկացած վեբ հարթակում։
Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։
Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։
Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։
Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։
Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։
Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։
Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։
Կհարցնեք.
― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։
― Հա՛։
― Քա՞նի աշակերտ կա մեջը։
― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։
Մի խոսքով գլխավորը պատերն են։
Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․
Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:
Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․
Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։
էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։
― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։
― Փող և սեփական շենք։
Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․
Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը,
արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։
Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։