Uncategorized

Հայոց լեզու

Աշխատանք դասարանում

1. Սխալ կազմած պատճառական ձևերը գտի`ր և ուղղի՛ր:
Առավոտից իրիկուն, հետո էլ նորից մինչև առավոտ աշխատեցնել է տալիս, մինչև որ մշակն էլ չի դիմանում: Զգացնել տվեց, որ ինքը բնավ էլ համաձայն չէ մեր որոշմանը:
Մեզ այսքան սպասեցնել տվեց, ինքն իր համար ման է գալիս:
– Հասկացնել կտամ, թե ես ով եմ,- զայրացած գոռգոռում էր նա:
Երբ բոլոր ընդդիմախոսներին լռել տվեց ու համոզեց, սկսեց ուրիշ բանի մասին խոսել:

2. Ընդգծված բառերը դարձրո՛ւ ժխտական։ 

 Մի ժամանակբոլորնուզում էին այստեղ գալ հանգստանալու:
Բոլորը լրջորեն վերաբերվեցին այդ առաջարկին:
Ինչ-որ մեկը համառորեն թակում էր ձեր դուռը:
Երկրում դեռ հարուստ բուսական աշխարհ ունեցող տեղեր կան:
Դիմորդը բոլոր հարցերին պատասխանեց: 

3․ Ժխտական նախադասությունները դրակա՛ն դարձրու :

Ոչ մեկը չի հասկանում իմ ցավը:
Ոչինչ ավելի վատ չէ, քան մենակությունը:
Ոչինչ չխնդրեց օտարության մեջ գտնվող հորից:
Ոչ մի բան չի կարող փչացնել նրա բարձր տրամադրությունը:
Այդ ընթացքում ոչ ոք չեկավ:
Ոչինչ չէր խանգարում գիշերային անդորրը: