Աշխատանք դասարանում
1․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:
Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնացան իրենցից :(ստույգ,հաստատ կատարված)
Անցիր անտառապատ բլուրը, գտիր աղետի հետքերը:(րաման)
Շոգենավն ան ցներ նավաշինարանից, դուրս գար ծովածոց, ու նորից զգացվեր լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)
Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն: (ենթադրաբար,պայմանով կատարելի)
Դու պիտի հետևես նրանց և պարզես տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)
2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:
Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն
Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես են ելնում ։Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավա լ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն: Մարդիկ ավելի խոր են քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են։։
3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:
Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:
Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր: սահմանական
Բ. Գնաս,գնայիր ըղձական
Գ. Կգնաս, կգնայիր: ենթադրական
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր: հարրադրական
Ե. Գնա՛, մի՛ գնա: հրամայական
4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:
Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ, մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի… է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ: