Անգլերեն

English

Ex.b/

1.Maria hates listening to jazz

2.My brother doesn’t like playing games.

3.My sister loves riding her bike.

4.My dad enjoys running on the beach

5. i love talking to my friends on the phone.

6.We love going to football matches at the weekend

Ռուսաց լեզու, Uncategorized

ДОМАШНАЯ ЗАДАНИЯ 28.09.23

Упражнение 1. Поделите слова на два столбика: с буквой з в приставке, с буквой с в приставке.
Разделить, безработный, распилить, бессовестный, бессердечный, возвратиться, воспитывать, испугаться, бездомный, вздрогнуть, разыскать, бездельник, вскрикнуть, раздать, бесшумный, чересчур, бессмертный, беспомощный.

зс
разделитьраспилить
безработныйбессовестный
возвратутьсябессердечный
бездомныйвоспитывать
вздрогнутьуспугаться
разыскатьвскрикнуть
бездельникбесшумный
раздатьчересчур
бессмертный
беспомошный

Упражнение 2. Вставьте з или с:
здоровье, рассмотреть, возвратить, бездельник, разбить, изменить, безобразие, здравствуйте, воспитательница, безработный, испугаться, здесь, восхищаться, здание, поздороваться, рассердиться, использовать.

Упражнение 1. От данных ниже прилагательных образуйте новые с помощью приставки без(бес). 

бессердечный, бессмертный, бессильный, безумный, бесшумный, беззвучный.

Упражнение 2. К данным словам прибавьте приставку раз-(рас-).

Գրականություն

ԱՇՈՒՆ ՕՐ 

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

վար֊վեր

առավոտ֊գիշեր

ծերուկ֊ջահել

սուգ֊զվարճանք

կապեց֊անջատել

վառել֊մարել

հոգնած֊աշխույժ

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:

Բանաստեղծության մեջ վատ, ձմեռային և մութ եղանակ է։

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

վար եկան-բարձրացան

մաղ տալով-մաղել

շաղ տալ֊շարժել

4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

Այո, որովհետև բանաստեղծության մեջ բնության մեջի իրերը շնչավորեն են և շարժվում են։

Գրականություն

ՊԱՏԵՐԱԶՄԸ

Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։ Միսս Գամման ասաց, որ մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։

Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։ Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ` ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։ Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի: Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարչին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։

 Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։ Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց. — Ես կայզերի գլուխը կկոտրեմ։ Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։ Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով, կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնատեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածտւթյունը և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու: Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։ Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել: Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանը ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ոլւ ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։ Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։ — Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։ Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա: Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց. — Դու գերմանացի՞ ես։ Հերմանն ասաց. — Այո: Ւնչ-որ մեկը հարցրեց. — Դու ատո՞ւմ ես կայզերին։ Հերմանն ասաց. — Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։ Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։ Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին. — Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։ Եվ նա բղավեց. — Ոչ, ես ձեզ եմ ատում։ Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ըեկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։ Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի. — Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։ Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց. — Ի՞նչ: Ես մի անգամ էլ հարցրի. — Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։ Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում: — Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ:

Հեղինակ՝ Վիլյամ Սարոյան

Աղբյուրը

Առաջադրանքներ

  1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

շռայլել-ծախսել, վատնել

խոշտանգում-տանջանք

գավիթ-բակ

  1. Ի՞նչն էր երեխաների ատելության պատճառը։ 

Որովհետև նրանց ասել էին, որ նրանք էլ են զինվորներ։ Նրանք հասկացել էին, որ պետք է ատեն և ծեծեն գերմանացիներին։ Բայց մեծերը զինվոր ասելով նկատի ունեին ձեր գործով զինվոր այսինքն իրենք չպետք է կռվեին Գերմանացիների հատ այլ պետք է նրանցից ավելի լավ սովորեին, որպեսզի իրենց մասնագիտությունով ավելի լավը լինեին քան Գերմանացիները։

  1. Պատմվածքում տեղի ունեցածի վերաբերյալ գրի՛ր քո հիմնավորված կարծիքը։ 

Կարծում եմ տեքստում Գերմանացու հանդեպ կատարված նաև մեծերի մեղքն է, որովհետև ի ասել էին թե իրենք զինվորներ էն։ Բայց չեին ասել թե ինչ իմաստով էին զինվորներ։ Բայց երեխաների մեղքն էլ էր, որովհետև նրանք մեկին չատելու պատճառով նրանք շատ մարդկանցով ծեծեցին Գերմանացուն։ Գերմանացին շատ բարի տղա էր, որովհետև նա ասեց, որ նա ոչ մեկին չի ատում։

Հանրահաշիվ 7

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ 25.09.23

Տեսություն՝

Մեկ անհայտով հավասարում

Եթե հավասարության մեջ կա մեկ փոփոխական, ապա այդ հավասարությունը անվանում են մեկ փոփոխականով հավասարում:

Օրինակ

2+(3−1)=4 — հավասարում չէ,

2+(x−1)=4 — հավասարում է:

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարում անվանում են այն հավասարումը, որի ձախ մասը առաջին աստիճանի բազմանդամ է, իսկ աջ մասը՝ զրո:

Եթե ձախ մասի բազմանդամը գրենք կատարյալ տեսքով, ապա կստանանք մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարման ընդհանուր տեսքը:

Մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարման ընդհանուր տեսքն է՝ kx+b=0(k≠0), որտեղ k-ն և b-ն տրված թվեր են: k թիվը անվանում են անհայտի գործակից, իսկ b-ն՝ ազատ անդամ:

Օրինակ՝ 6x+1=0 հավասարման մեջ 6-ը անհայտի գործակիցն է, իսկ 1-ը՝ ազատ անդամը:

Մեկ x անհայտ պարունակող հավասարման արմատ (կամ լուծում) անվանում են այն թիվը, որը հավասարման մեջ x-ի փոխարեն տեղադրելիս ստացվում է ճիշտ թվային հավասարություն:   

Հավասարման արմատ կարող է լինել միայն այնպիսի թիվ, որը պատկանում է հավասարման թույլատրելի արժեքների բազմությանը:

Օրինակ

Լուծել հավասարումը՝

x2−4/x+2=0

{x2−4=0 x+2≠0

x2=4

x=±2,

բայց x+2≠0 x≠−2

Այդ պատճառով հավասարումն ունի միայն մեկ արմատ՝ x=2, քանի որ x=−2 թիվը չի պատկանում թույլատրելի արժեքների բազմությանը: 

Պատասխան՝ x=2

Օրինակ

Լուծել հավասարումը՝

(x−1)(x2−9)(x2+4)=0

Շարունակենք արտադրիչների վերլուծել հավասարման ձախ մասի արտահայտությունը:

Քառակուսիների տարբերության բանաձևի օգնությամբ վերլուծենք երկրորդ փակագիծը՝ x2−9=(x−3)(x+3) և տեղադրենք հավասարման մեջ՝

(x−1)(x−3)(x+3)(x2+4)=0

Որպեսզի արտադրյալը հավասար լինի զրոյի, զրոյի հավասար պետք է լինի նրա գոնե մեկ արտադրիչ: Մենք ունենք չորս արտադրիչ: Հավասարեցնենք զրոյի բոլոր չորս արտադրիչները: 

Ստանում ենք՝

x−1=0

x−3=0

x+3=0

x2+4≠0

x=1

x=3 x=−3

Վերջին չորրորդ արտադրիչը զրո չի դառնում:

Պատասխան՝ x1=1,x2=3,x3=−3

Ուշադրություն

Օրինակներում լուծված հավասարումներն առաջին աստիճանի չեն

Դասարանական առաջադրանքներ՝161-ա,գ; 162-ա,գ; 163-ա,գ; 164-ա,գ,ե,է; 169; 171

ա) 0=0

Պատ․՝ 0

գ) 3x-2x=10x-9

3.1-2.1=10.1-9

Պատ․՝ 1

ա) (x-1).(x-3)=0

գ) (x-5)x(x-9)=0

ա) (x-0).(x-1)=0

գ) (x-1).(x-3).(x-5)=0

ա) 2-1=1

գ) 12:2=6

ե) 8:(-4)=-2

է)10:0,1=100

169. եթե A հավասար է 0, ապա B հավասար է 0

140-14=126

126:2=63

63+14=77

Պատ․՝ 63, 77

Քիմիա 7, Uncategorized

ՔԻՄԻԱ ՏՆԱՅԻՆ 25.09.23

  1. Համապատասխանեցրո՛ւ մարմինները, նյութերը և թվարկի՛ր դրանց կիրառություններ.

երկաթե դարպաս, երկաթե գամ, ալյումինի փոշի, ածխածին, ալյումին

լաթիթեղ, մատիտի միջուկ, գրաֆիտ, ապակե բաժակ, երկաթ, ապակի։

մարմին ՝ երկաթե դարպաս, երկաթե գամ, ալյումինի փոշի,

նյութ՝ ածխախին, ալյումին

2. Վերհիշիր, թե սենյակային ջերմաստիճանում որ նյութն է հեղուկ վիճակում

1) գրաֆիտ ոչ

2) սնդիկ հեղուկ վիճակում է

3) ազոտ ոչ

4) թթվածին ոչ

Հայոց լեզու

ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր:

Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև  անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ  պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  պատմությունները երևում էին:

2. Բացատրի՛ր, թե ընդգծված բառը նախադասություններից յուրաքանչյուրի մեջ ի՞նչ իմաստով է կիրառված:

Ինչո՞ւ  էր այդքան կոպիտ քանդակ առել: կոպիտ֊պինդ

Կոպիտ է խոսում ընկերների հետ: կոպիտ֊անկիրթ, գռեհիկ

Շատ կոպիտ դեմք ունի: կոպիտ-կոշտ

Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում: կոչում֊անվանում

Եվ սրան էլ իմաստուն են կոչում: կոչում֊կոչ անում

Ինչ ասում էին, սուս ու փուս կատարում էր: կատարել֊հնազանդել

Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: կատարել֊անել

Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: ֊չկատարել֊չընդունել

Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր: լռում֊արհամարել

Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: լռել֊սուս մնալ

Արձագանքները լռեցին: լռեցին֊ձայն չհանել

Ափսեները դրեց պահարանում: դնել֊տեղադրել

Եկավ ու իր օրենքը դրեց: դրեց֊սահմանեց

Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ: դրեց֊տեղավորեց