Մթնշաղ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…
- 3Գրի՛ր տրված բառերի բացատրությունը: Մթնշաղ-Մութնուլույս, խոհուն-Լուրջ, նինջ-կիսաքուն, խորհրդավոր-Գաղտնիքներ պարունակող, անսահման- Սահման չունեցող:
- Բանաստեղծությունն ինչո՞ւ է կոչվում ,,Մթնշաղ,, , նոր վերնագիր հորինի՛ր:Մութ աշխհար
- Ինչի՞ մասին է, ի՞նչ է ներկայացված: Բանաստղծը իր կյանքն համեմատում է մթնշաղի հետ։
- Գրի՛ր շարադրություն բանաստեղծության տողերից մեկով․
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ
Կապույտ մութի աշխարհում
Որպես երազ մոռացումի անձավում
Թվում է, թե անեզր է ամեն ինչ
Երբ մենք մեր դասարանով ճամփորդության ենք մեկնում ,ճանապարհն ինձ թվում է անեզր :
Որովհետև շատ հետաքրքիր և արկածախնդրական օրեր ենք ունենում:
Կյանքը՝ մի անսահման քաղցր նինջ: