Uncategorized

ՉԳԻՏԵՄ ՈՒՄ Է ԱՐՏՈՒՅՏՆ ԱՂՈԹՈՒՄ

Չգիտեմ ում է արտույտն աղոթում,
Ինքն իր հետ վիճում ու մրցում է նա։
Փնտրում է իրեն, իրեն կարոտում,
Ինքն իր հետ երգով զրուցում է նա։
Իր երգից կախված ճոճվում է օդում


Եվ իր երգն ի վեր մագլցում է նա…

Արտո՜ւյտ, քո խոս՛քը կտրեմ շաքարով.
— Արտո՛ւյտ, քո երգը մեկն է աշխարհում։
Արտույտի երգին մի խփեք քարով…
Դա ամենամեծ մեղքն է աշխարհում։

Uncategorized

Խրթին էր, բարդ էր,
խռիվ էր կյանքըս։
Ճակատամարտ էր,
Կռիվ էր կյանքըս…
Եվ այդ մեծ կռիվ —
Ճակատամարտում
Զորավարներըս
Աչալուրջ, արթուն՝
Նորին Տաոապանքն
Ու սերը եղան։
Եվ արշավակից —
Զինակիցներըս՝
Աշխարհի, մարդկանց,
Հոգու և հացի
Հանապազօրյա
Հոգսերը եղան։