
26*4=104

28/7=4

32/8=4
120/4=30

6

BM/B1M1=9/x
12/4=3
x=9/3=3

AK/A1K1=9/3=3
BC/B1C1=x/7
x=7*3=14

BH/B1H1=x/8
15/6=2.5
x=20


<BOC=<AOD,
<BCO=<OAD
AD/BC=18/6=3
OM=OK*3=8*3=24
Ալեքս Ստեփանյանի ուսումնական բլոգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 9.8 դասարան

26*4=104

28/7=4

32/8=4
120/4=30

6

BM/B1M1=9/x
12/4=3
x=9/3=3

AK/A1K1=9/3=3
BC/B1C1=x/7
x=7*3=14

BH/B1H1=x/8
15/6=2.5
x=20


<BOC=<AOD,
<BCO=<OAD
AD/BC=18/6=3
OM=OK*3=8*3=24
Իմ տունը այն վայրն է, որտեղ ես միշտ ապահով եմ։ Այն իմ ամենասիրելի տեղն է, որտեղ կարող եմ լինել հանգիստ ու ազատ։ Տունը ինձ համար ոչ միայն շենք է, այլ նաև տեղ, որտեղ ապրում է իմ ընտանիքը։ Հաշվի չեմ առնում, թե այն մեծ է թե փոքր, այն միշտ իմ ամրոցն է։ Այն ինձ տալիս է հարմարավետություն և երջանկություն։
Այս աշխարհը իսկապես հիասքանչ է՝ իր անսահման գեղեցկությամբ, բազմազանությամբ և բոլոր հնարավորություններով։ Երկիրը լի է հրաշալի վայրերով՝ հրաբխից մինչև ծովափ, անտառներից մինչև բարձր լեռներ։ Բնությունը ստեղծել է անհավատալի գեղեցկություն՝ տարբեր գույներ ու ձևեր, որոնք ամեն օր հիացնում են մեզ։ Գիշերը երկնքում փայլում են աստղերը, իսկ ցերեկը արևը իր ջերմությամբ ու լույսով զվարճացնում է բնությունը։
Բացի բնական գեղեցկությունից, մարդիկ նույնպես ստեղծել են հրաշքներ՝ ճարտարապետություն, արվեստ, գիտություն։ Մարդու մտքի ստեղծագործությունները դարձրեցին այս աշխարհը ավելի հետաքրքիր ու բազմազան։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն քայլը լի է նոր հնարավորություններով։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Դուրս բեր բայերը, որոշիր տեսակը, դեմքը, թիվը, եղանակը, սեռը:
Սկսել էր փչել թարմ, գրեթե ցուրտ քամին: Արևը հաճախ ծածկվում էր վազող ամպերի մութ կտորներով: Առջևս՝ ցածում, փռված էր գյուղը՝ իր կարմիր կղմինդրե տանիքներով, սիրուն ծառաստանների մեջ թաքնված: Հորիզոնում հնձված արտերի հեռանկարը ծածկվել էր մոտակա թաց հողերից ելնող գոլորշիների քողաձև վարագույրով:
սկսել էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ
ծածկվում էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, կրավորական սեռ
վազող-անդեմ
փռված էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ
թաքնված-անդեմ
հնձված-անդեմ
ծածկվել էր-դիմավոր, երրորդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ
ելնող-անդեմ
2. Վերհիշել ածականը, նախորդ առաջադրանքի տեքստից դուրս գրել ածականները, գրել տեսակը և աստիճանը:
թարմ-որակական, դրական
ցուրտ-որակական, դրական
մութ-որակական, դրական
կարմիր-որակական, դրական
կղմինդրե-հարաբերական, դրական
սիրուն-որակական, դրական
թաց-որակական, դրական
քողաձև-հարաբերական, դրական
3. Դուրս գրի՛ր անորոշ դերբայները, որոշի՛ր դրանց հոլովը և պաշտոնը:
Նստել անկարելի էր, պետք էր միայն կանգնել : Ասաց, որ մեռնելու ցանկություն չունի, կարիք չկա անհանգստանալու: Նրանց դուրս գնալուց հետո սենյակն ազատվեց:
Պատուհանի մութ ապակիները սկսեցին որոշակի երևալ, խրճիթը սկսեց քիչ-քիչ լուսավորվել:
Հավերը շարժվեցին թառի վրա, բարձրացան ոտների վրա, թափահարեցին թևերը:
նստել-ե հոլով
կանգնել-ե հոլով
մեռնելու-ու հոլով
անհանգստանալու-ու հոլով
գնալուց-ու հոլով
երևալ-ա հոլով
լուսավորվել-ե հոլով
ազատվեց-ե հոլով
4. Հոլովի՛ր հեռանալ և հեռացնել անորոշ դերբայները:
Հեռանալ, հեռանալու, հեռանալուն, հեռանալը, հեռանալուց, հեռանալով, հեռանալում:
Հեռացնել, հեռացնելու, հեռացնելուն, հեռացնելը, հեռացնելուց, հեռացնելով, հեռացնելում:
5. Կազմի՛ր տրված բայերի ենթակայական դերբայը՝ գնահատել, թպրտալ, թախծել,
խաղալ, անհանգստանալ, թռչել:
գնահատել-գնահատող
թպրտալ-թպրտացող
թախծել-թախծող
խաղալ-խաղացող
անհանգստանալ-անհանգստացող
թռչել-թռչող
Բառերից երեքը գործածիր նախադասության մեջ:
Լիոնել Մեսսին և Կռիշտիանու Ռոնալդուն ֆուտբոլի պատմության ամենաուժեղ խաղացողներն են:
Անիմաստ անհանգստացող մարդիկ ինձ միայն խանգարում են:
Ես թռչող մեքենա մոտակա ապագայում չեմ տեսնում:
6. Դուրս գրի՛ր ենթակայական դերբայները և որոշի՛ր, թե դրանք որպես նախադասության ինչ անդամ են գործածված:
Իր արհեստին ծուռ նայողը կուշտ չի ուտի:-ենթակա
Տուն ավերողին տուն չի մնա:-ենթակա
Ուրիշի տունը քանդողը իր հացը ցամաք կուտի:-ենթակա
Հեռվից լսվող դափի ձայնը դուրս կգա:-ստորոգյալ
Աշխատանք դասարանում
Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի
Տրված են նախադասություններ, նշի՛ր տեսակները.
Պատմողական նախադասություն
1. Հաստատական
2. Ժխտական
Նշի՛ր պատմողական նախադասությունների տեսակները:
Հարցական նախադասություն
Կետադրի՛ր նախադասությունները:
—Դու ինձնից ի՞նչ ես պահանջում,-հարցրեց Սահակը:
Սահակը Արմենին հարցրեց, թե իրենց ինչ է պահանջում:
Ո՞վ է ինձ սպասում:
Ինչպե՞ս չսիրեմ, երկիր իմ կիզված:
Հրամայական նախադասություն
Արտահայտում է հրաման, հորդոր, խնդրանք, հանձնարարական:
Արգելական հրամայական՝ մի:
Կետադրի՛ր նախադասությունները:
Լիլի՛թ, ների՛ր ինձ:
Մի՛ հիշիր, ինձ այդպես մի՛ գթա:
Լռել և սպասել նոր հրահանգների:
Խաղա՛ղ անցիր, մի՛ սպասիր :
Բացականչական նախադասություն
Այս նախադասությունների բուն նպատակը լսողի մեջ հույզ, զգացմունք առաջացնելն է:
Կետադրի՛ր
Ա՜խ, մայրի՛կ ջան, մեծ է թախիծս:
Ավա՜ղ, ոչինչ չի փոխվել:

1.Ընտրել ճիշտ պատասխանները:
Արյունը օրգանիզմի բջիջներից հեռացնում է`
· Սննդանյութեր
· էրիթրոցնիտներ
· Նյութափոխանակության արգասիքներ
2.Լեյկոցիտների հիմնական գործառույթն է`
· Թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումը
· Արյան մակարդումը
· Պաշտպանում են օրգանիզմը մանրէներից և օտարածին նյութերից
3.Որոշել ճիշտ պատասխանները:
Անոթի պատի վնասման ժամանակ արյան էրիթրոցիտները հավաքվելով վնասված անոթի անհարթ մակերեսին, հեշտությամբ քայքայվում են, որի շնորհիվ արյան պլազմա է արտազատվում հատուկ ֆերմենտ, որն ազդում է պրոթրոմբին սպիտակուցի վրա՝ վերածելով այն թրոմբինի:
4.Ի՞նչ է անում թրոմբը.
· Կանխում է անոթներում արյան մակարդումը
· Ազդում է ֆիբրինոգեն սպիտակուցի վրա
· Փակում է վնասված անոթի լուսանցքը
5.Գտեք սրտի մասերի ու անոթների համապատասխանությունը արյան մեծ և փոքր շրջաններին և ճիշտ պատասխանին համապատասխանող թվերն աճման կարգով տեղադրեք աղյուսակում:Մեծ շրջանՁախ փորոքՎերին սիներակԱորտա Ստորին սիներակՓոքր շրջանԹոքային երակներԹոքային մազանոթներԹոքային զարկերակներԱջ փորոք
6.Որոշել ճիշտ պատասխանները:
Քանի՞ խոռոչ կա սրտի ձախ կեսում: Պատասխանը գրել թվով (ամբողջական թվերը գրել ստորակետերով, օր. 0,5):
Պատասխան` 2
7.Ի՞նչ փական է գտնվում սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում.
· Երկփեղկ
· Կիսալուսնաձև
· Եռափեղկ
8.Որոշել ճիշտ պատասխանը:
Շնչառական համակարգի ո՞ր օրգանն է պատկերված նկարում՝
Պատասխան՝ Թոքեր
9.Ընտրել ճիշտ պատասխանները:
Ինչի՞ց են կազմված թոքաբշտերի պատերը.
· Երկշերտ էպիթելից
· Միաշերտ էպիթելից
· Ճիշտ պատասխանը բացակայում է
10.Քանի՞ բիլթ ունի աջ թոքը.
· Չորս
· Երկու
· Երեք
11.Գրել ճիշտ պատասխանը:
Որտե՞ղ է տեղադրված ատամի արմատը.
· Լնդի վերին հատվածում
· Ճիշտ են բոլոր պատասխանները
· Ծնոտի ոսկրային ատամնաբնում
12.Ընտրել ճիշտ պատասխանը:
Ո՞ր ֆերմենտի հաշվին են մարսվում ածխաջերը ստամոքսում.
Պատասխան՝ Ոչ մի ֆերմենտ, քանի որ ածխաջրերը ստամոքսում չեն մարսվում
13.Ավելացնել ճիշտ պատասխանը:
Մարսողական գեղձերն են թքագեղձերը, հետհամաճարակային գեղձը, ենթաստամոքսային գեղձը, նաև ստամոքսի ու աղիների լորձաթաղանթում գտնվող հսկայական քանակությամբ մանր գեղձերը:
14.Մարսողական գեղձ չէ
· Վահանագեղձը
· Ենթաստամոքսային գեղձը
· Լյարդը
Շփումը մարդու կյանքում կարևոր դեր է խաղում, քանի որ այն կապում է մարդկանց, օգնում է հասնել համատեղ նպատակների և լցնում է կյանքը հոգեբանական աջակցությամբ։ Շփման շնորհիվ մարդիկ կարողանում են արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները, փոխազդել մեկս մյուսի հետ և լուծել խնդիրները։ Այն նաև նպաստում է աշխատանքի արդյունավետությանը, ամրապնդում է հարաբերությունները և զարգացնում է գաղափարների փոխանակումը։ Հետեւաբար, առանց ճիշտ շփման, մարդը կարող է հայտնվել մեկուսացվածության և չհաջողության մեջ։
Հաճախ, երբ մարդու մոտ հոգեկան խանգարումներ կան, հոգեբանները թերթում են նրա մանկության էջերը, քանի որ հոգեկան խնդիրները մարդու մոտ հիմնականում առաջանում է մանկապատանեկան և դեռահասության տարիքից: Հիտլերի և Ստալինի հոգեբանությանը վաղ տարիքից եղել է լիդերի և առաջնորդի հոգեբանություն՝ նրանք փոքրուց առաջնորդներ են ձեռք բերել, թեկուզ և դրանք եղել են նրանց ընկերները: Կարծես թե նրանք հոգեկան խնդիրներ չեն ունեցել, և դա ճիշտ է: Հոգեբանները վարկած ունեն, որ այն երեխաները որոնք ունեն լիդերի հոգեբանություն, բայց մեծանում են կռվի, դավի, ծեծի և արհամարանքի մեջ, մեծ տարիքում սադիստ և մոզոխիստ դառնալու հակվածությունը բավականին մեծ է: Նրանք երկուսն էլ այդպիսի ընտանիքում են ապրել: Ստալինի հայրը եղել է իր մոր աշխատանքի տեղի տնորենը, և նա չի համաձայնվել մնալ նրա հայրը, դրա համար Ստալինը մեծացելը առանց հոր՝ ավելի ճիշտ առանց արյունակցական հոր, իր մոր ամուսինը գալիս էր նրան որպես խորդ հայր: Նա հարբեցող կոշկակար էր: Ե՛վ Ստալինի, և՛ Հիտլերի հայրերը եղել դաժան մարդիկ, դրա համար էլ նրանք չեն մեծացել բարեկեցիկ պայմաններում: Ստալինը, քանի որ տեսել է, որ իր հայրը առհամարել է նրան և դաժան ու կոպիտ է եղել նրա հանդեպ, նույնը արել է իր զավակների հանդեպ: Հիտլերն էլ չի սիրել խոսել իր ընտանիքի մասին, դրա համար էլ չուզեց շարունակել սերունդը: Հիտլերի հայրը եղել է կարգուկանոն սիրող մարդ, որը նույնիսկ փորձել է դա սովորեցնել իր որդուն: Նաև սովորոցրել է (կամ էլ, միգուցե անգիտակցաբար է Հիտլերի մեջ այդ մտածելակերպը դրել), որ պետք չէ ապրել քո կյանքի և հարազատներիդ համար, պետք է ապրել հայրենիքիդ համար, հետևել կարգ ու կանոնին և այլն: Դա նույնպես հետագայում մեծ արդյունքներ է ունեցել: Հիտլերը հրամայեց գնդակահել այն մարդկանց, ովքեր փորձ էին կատարում գնացք նստել առանց տոմս: Այդ քայլից հետո ասել է.
-Սա արեցի, որպեսզի Գերմանացիների մեջ ներդդնեմ կարգ ու կանոն: Հիտլերի և Ստալինի հայրերը մահացել են շուտ և անսպասելի: Թեև նա կարծես թե նրանց համար լավ էր, որովհետև ազատություն էին ձեռքբերում, որը իրականում այդպես էր, նրանք իրականում կորցրեցին իրենց հենարանը, որը վատ անդրադաձավ նրանց հոգեբանության վրա: Ինչ վերաբերվում է մայր-որդի հարաբերությունները, նրանք հոյակապ են եղել երկուսի դեպքում: Բայց չափազանց մեղմ և նուրբ են վարվել նրանց մայրերը որդիների հետ, ինչը նպաստել է, որ նրանք բոլորից նուրբ և մեղմ զգացմունք էին սպասում: Հիտլերի դեռահասական կյանքում երկու վատ բան է եղել՝ մոր կորուստը և նկարչական ակադեմիայից հեռացվելը: Դրանից հետո, Հիտլերը վաճառել է իր նկարած նկարները, համոզելով, որ իրենց առջև կանգնած է ապագա աշխարահրչակ նկարիչ, ինչը հանգեցրել է նրան նագիսականության: Ստալինի մոտ էլ է այդ մտածելակերպը ձևավորվել՝ ես, ես, ես, ես ամենալավն եմ, ինձնից լավը չկա…: Երկուսն էլ դեմ են եղել Աստվածին, մանավանտ Ստալինը, չնայած, որ փոքր տարիքում եկեղեցում երգել են: Հիտլերը Աստծո գաղափարը օգտագործել է միայն, երբ նրան է պետք եղել: Հիտլերին և Ստալինին փոքր տարիքից նեղացնում էին իրենց տեսքի պատճառով: Հիտլերին նկարագրում էին որպես անփույթ, թափթփված և գեշ երեխա, դրա համար էլ ոչ մի ընկեր փոքր տարիքում չի ունեցել: Ստալինին նույնպես նեղացրել են, բայց նա ընկերներ ունեցել է: Նա հիվանդությունը է ունեցել, որի պատճառով մանր, բայց խորը վերքեր է ունեցել դեմքի վրա, եղել է ցածրահասակ, ձեռը ձիասայլի վթարից հետո չի կարողացել մինչև վերջ ծալել և ունեցել է քայլվածք, որը տարբերվում է սովորական մարդկանց քայլացվածքից: Այս փաստերը հանգեցրել են նրան, որ ունեցել են ցածր ինքնագնահատական, ինչի պատճառով դժվարությամբ են շփվել կանանց հետ: Նրանք սիրել չեն կարողացել: Եվա Բրաունը գրել է.
-Հիտլերի միակ սերը եղել է Գերմանիան:
Նրանք կանանց հմայելու իրենց ձևերը ունեին և կարծում էին, որ ինչպես և ում հետ կուզենան այդպես էլ կվարվեն: Այդ իսկ պատճառով, գործ են ունեցել իրենց բավականին փոքր կանանց հետ: Հիտլերի կինը և Ստալինի երկրորդ կինը իրենց ամուսիններից եղել են 23 տարի փոքր: Բազմաթիվ բռնություններից և դավաճանություններից հետո երկուսի կանայք ինքնասպան են եղել: Հիտլերի սիրուհիները նույնպես կամ ինքնասպան են եղել կամ դրա փորձն են արել: Զարմանալին այն է, որ դադարել է միս ուտել իր զարմուհու ինքնասպանությունից հետո, որը նույնպես իր սիրուհին է եղել: Այդպես նա փորձել է կարծես մեղկի զգացումը ոչնչացնել նրանով, որ էլ կենդանիների չի սպանում: Ստալինը եղել է ահավոր եսամոլ: Բազմիցս անգամ գրել է, որ նա հանճար է, նա նվեր է բոլորի համար և նմանատիպ բաներ: Նույնիսկ ստիպել է, խորհրդային գրողներին գրել գործեր, որոնք իրեն են նվիրված: Նրանց երկուսի այսպիսի պահվածքները ցույց են տալիս, որ նրանք վախ ունեին, որ ինչպես նրանց նսեմացրել են փոքր տարիքում, այդպես էլ կարող են անել մեծ տարիքում: Ուզում էին ցույց տային, որ նրանք ամենալավն են, որպեսզի հանգիստ լինեն, որ ոչմեկ իրենց վատ բան չի ասի, ինչպես ասում էին փոքր տարիքում: Ստալինը եղել է շատ վրիժառու և հիշաչար: Վախենալով մահից, միշտ իր մոտ ատրճանակ է պահել: 1937թ. հունիսից 1938թ. հունիսը մոտավորապես ամեն 57 վարկյանը մեկ մարդ էր գնդակահարվում: Ստալինը նաև օրենք էր ստեղծել, որին համաձայն կարող են մահապատժի ենթարկվել 12 տարեկանից բարձր անձինք: Սպանվել է հարյուր հազարից ավել անչափահաս: Նաև գնդակահարվել են շատ գրողներ, գիտնականներ և այլն, ովքեր համարձակվել են ասել ինչ ուզում են: Հիմնականում մարդիկ գնդակահարվում էին նրա համար, որ արտահայտում են իրենց մտքերը, ոչ թե նրա համար, որ գողություն են արել: Սա նույնպես ցույց է տալիս, որ Ստալինը վախեցել է նրանից, որ նրան վատ բաներ կարող են ասել և բոլորը նորից կարող են իր դեմ կանգնեն: