Հայոց լեզու

Ի՞նչ է նշանակում լինել հարուստ

Շատերը մտածում են, որ հարուստ լինելը նշանակում է ունենալ շատ փող ու թանկարժեք բաներ։ Բայց իրականում դա միայն մեկ կողմն է։ Հարուստ լինելը կարող է նշանակել նաև ունենալ լավ ընտանիք, ընկերներ ու առողջություն։

Կան մարդիկ, ովքեր ունեն մեծ տուն ու մեքենա, բայց միայնակ են ու դժգոհ։ Մյուսները գուցե շատ գումար չունեն, բայց ունեն սիրող ընտանիք ու լավ ընկերներ, և դա նրանց ավելի երջանիկ է դարձնում։

Հայոց լեզու

Իմ քաղաք

Երևանում կան շատ փողոցներ, զբոսայգիներ, հին ու նոր շենքեր։ Ամենահայտնի վայրերից մեկը Հանրապետության հրապարակն է, որտեղ շատ մարդիկ են հավաքվում, հատկապես երեկոյան։ Կա նաև Կասկադը, որտեղից ամբողջ քաղաքը լավ երևում է։

Ես սիրում եմ իմ քաղաքը, որովհետև այստեղ իմ ընտանիքն ու ընկերներն են, իմ սիրելի տեղերն ու հիշողությունները։