1. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են(վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսում է(անկատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը): Վաղակատար ներկա
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին(Անցյալ կատարյալ), որ երկրագնդի բնակչությունը խոսում էր(անկատար անցյալ) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն(Ենթադրական ապառնի), որ երկրագնդի բնակչությունը խոսում է(Անկատար ներկա) երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են(վաղակատար ներկա), որ երկրագնդի բնակչությունը խոսելու է(Ապակատար ներկա)երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
2. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն և, հավանաբար, կկարողանան ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին և, հավանաբար, կկարողանային ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
3. Տրված բայերր խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի´ր):
Ապրել, անցնել, խաղալ, հեռանալ:
ապրեմ, ապրես, ապրի, ապրենք, ապրեք, ապրեն
ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին
անցնեմ, անցնես, անցնի, անցնենք, անցնեք, անցնեն
անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին
խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան
խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային
հեռանամ, հեռանաս, հեռանա, հեռանանք, հեռանաք, հեռանան
հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանայք, հեռանային
4. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը):
Օրինակ`
մտնել – մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք,
գնալ – գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):
Ա. Վերջացնել, մանրացնել, հիանալ, կամենալ, թռչել, անցնել:
Բ. Վազել, կարդալ, հասնել, կպչել, վախենալ, միանալ, հիացնել: