1․Ո՞ր մեծություննէ կոչվում մարմնի իմպուլս։
Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի զանգվածի և արագության արտադրյալին, կոչվում է մարմնի իմպուլս:
2․ի՞նչ բանաձևով է որոշվում մարմնի իմպուլսը։
Մարմնի իմպուլսը որոշելու համար մարմնի զանգվածը(m) պետք է բազմապատկել մարմնի արագության(V) հետ։
3․ի՞՞նչ միավորով է չափվում իմպուլսը միավորների ՄՀ-ում
Իմպուլսի սահմանումից բխում է, որ նրա չափման միավորը ՄՀ-ում 1 կգ·մ/վ-ն է: Դա 1 մ/վ արագությամբ շարժվող 1 կգ զանգվածով մարմնի իմպուլսն է:
4․Մարմինների ո՞ր համակարգն է կոչվում փակ
Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:
5.Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը
Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:
6.Ո՞ր շարժումն է կոչվում ռեակտիվ:
Ռեակտիվ շարժում են անվանում այն շարժումը, որի դեպքում մարմնից որոշակի արագությամբ նրա մի մասի անջատման հետևանքով մնացած մասը շարժվում է հակառակ ուղղությամբ: