Հասարակագիտություն

Հասարակագիտություն

Մասնակիցներ՝

Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել ընտանիքի նշանակությունը հասարակության մեջ
  • Ի՞նչ է անհրաժեշտ ընտանիքի ամրության ու կայունության համար,ինչն է ընտանիքում միավորում մարդկանց
  • Որո՞նք են մեծ և փոքր ընտանիքների առավելություններն ու թերությունները
  • Ի՞նչն է նյութական արժեք և ինչը՝ հոգևոր:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Ընտանիք ասելով ես հասկանում եմ երկու բան։ Առաջինը՝ հենց իսկական ընտանիք, որտեղի անդամների մեջ նույն արյունն է հոսում և նրանք իրար հետ բարեկամական շատ մեծ կապ ունեն։ Եվ երկու՝ ընտանիք բառը մարդիկ նաև օգտագործում են այն մարդկանց համար ում հետ շատ շփվելուց և աշխատելուց հետո դառնում են «ընտանիք»։ Կարծում եմ, որ ընտանիքի ամրության համար անհրաժեշտ է իրար հանդեպ հարգանք, սեր և կարեկցանք։ Ընտանիքում մարդիկ իրար հետ են միավորվում իրար հետ շատ շփվելու և համատեղ աշխատանքներ անելու շնորհիվ։ Կարծում եմ մեծ ընտանիքում միակ թերությունն այն է, որ այնտեղ շատ շիլաշփոթային իրավիճակ է և չեմ կարծում հեշտ կլինի ապրելը այդպիսի մթնոլորտում։Իսկ փոքր ընտանիքներում կարծում եմ խնդիր կլինի այն, որ ընտանիքի անդամները քիչ են նրանցից բոլորը կարող են լինել զբաղված և չլինի շատ շփում և ընտանիքը քիչ-քիչ սառը դառնա։ Ես կողմ եմ, որ ընտանիքում պետք է լինի նյութական արժեքներ։ Ընտանիքում երեխաները պետք է տեսնեն նյութական արժեքներ, որպեսզի հետո չափահաս դառնալուց և կյանք անցնելուց հետո չլինեն այսպես ասած «չտես»։

Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Տրված դերանուններով բառեր կազմի՛ր:

Ես, ինքը (իր կամ յուր), այս, նույն, այլ, ամեն:

եսիմ, ինքնակառավարում, այսուհետ, նույնականացում, այլընտրանք, ամենակարևոր

2.Տրված որոշյալ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի:

Բոլոր – Բոլոր երեխաները դասի ժամանակ ուշադիր էին։

Բոլորը – Բոլորը հիացած էին նրա ելույթով։

Ամբողջ – Ամբողջ օրը անձրև էր գալիս։

Ամբողջը – Ամբողջը հավաքեցին և տեղավորեցին պահարանում։

Ամեն ինչ – Նա ամեն ինչ պատրաստել էր նախօրոք։

Յուրաքանչյուր – Յուրաքանչյուր աշակերտ իր կարծիքը հայտնեց։

Ամեն մի – Ամեն մի նոր օրը հնարավորություն է սովորելու

3.Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմի՛ր:

Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:

Ինչ-որ – Նա ինչ-որ նոր գիրք էր կարդում։

Մի քանի – Մի քանի մարդ առաջարկեց իրենց օգնությունը։

Ուրիշ – Ուրիշ լուծումներ էլ կարելի է գտնել։

Ոչ մի – Ես ոչ մի սխալ չգտա այդ աշխատանքում։

Ոչ ոք – Ոչ ոք չհամարձակվեց նրան ընդհատել։

Ոչինչ – Նա ասաց, որ ոչինչ չունի ավելացնելու։