Աշխատանքի նպատակը․
1․Համոզվել,որ ուսումնասիրվող շարժումը հավասարաչափ արագացող է։
2․Կարողանալ ճանապարհի և ժամանակի օգնությամբ որոշել թեք ճոռով շարժվող գնդիկի շարժման արագացումը ։
3․Հաշվելով շարժման ճանապարհը և արագացումը կարողանալ հաշվել ժամանակը։
4․Սովորողների մոտ զարգացնել փորձարարական և հաշվողական հմտությունները։
Աշխատանքը կատարելու համար սովորողը պետք է իմանա․
1․Հավասարաչափ շարժման հիմնական բանաձևերը․
V = at S = at2 /2 ՝ այս բանաձևից a= 2S/t2
Անհրաժեշտ սարքեր և նյութեր․մետաղե ճոռ․պողպատե գնդիկ,վայրկենաչափ․մոտաղյա բաժակ,չափաժապավեն,ամրակալան։
Փորձի ընթացքը․
Ամրակալանին ամրացրեցի ճոռը,որոշակի անկյան տակ։Ճոռի հիմքին տեղավորեցի մետաղյա բաժակը։ Չափեցի ճոռի երկարությունը։Դա եղավ այն ճանապարհը(S),որը անցավ գնդիկը փորձի ժամանակ։Բաց թողեցի գնդիկը և միաժամանակ աշխատեցրի վայրկենաչափը։Երբ գնդիկը բախվեց արգելակին, կանգնեցրեցի վայկենաչափը և գրանցրի շարժման ժամանակը՝կլորացնելով վայրկյանի տասնորդական մասով։Փորձը կրկնեցի երեք անգամ և հաշվեցի չափված ժամանակների միջին արժեքը՝t=(t1+t2+t3)/3:Հաշված ժամանակը ընդունեցի որպես գնդիկի շարժման ժամանակ։Վերևի բանաձևով հաշվեցի արագացումը՝ a= 2S/t2
Այժմ նույն փորձը ,նույն կերպ կրկնեցի S-ի համար ընտրելով երկու ուրիշ չափեր։
Փորձ 1.
S = 1.1 մ = (t1 + t2 + t3)/3 = (1.2 վ + 1.2 վ+ 1.1 վ) : 3 = 1.2 վ
t1 = 1.3 վ
t2 = 1.2 վ = 2S/t2 = 2 x 1.1 մ/ 1.172 = 2.2/1,44 = 1.62
t3 = 1.1 վ
____
a = 1.62
Փորձ 2.
S = 0.5 վ = (t1 + t2 + t3)/3 = (0.8 վ + 0.6 վ+ 0.8 վ) : 3 = 0.73 վ
t1 = 0.8 վ
t2 = 0.6 վ = 2S/t2 = 2 x 0.5 մ/ 0.732 = 1/0.5329 = 1.88
t3 = 0.8 վ
_____
a = 1.88
Փորձ 3.
S = 0.25 մ t = (t1 + t2 + t3)/3 = (0.6 վ + 0.6 վ+ 0.7 վ) : 3 = 0.63 վ
t1 = 0.6 վ
t2 = 0.6 վ = 2S/t2 = 2 x 0.25մ/ 0.632 = 0.5/0.3969 = 1.56
t3 = 0.7 վ
_____
a = 1.56
Կատարածս փորձերից եկա վերջնական եզրակացության,գնդիկի շարժումը թեք ճոռով———
1․հավասարաչափ է։
2․անհավասարաչափ արագացող է։
3․ հավասարաչափ արագացող է։
Եզրակացություն՝ Փորձի արդյունքով ստացանք, որ արագացումները մոտավորապես հավասար թվեր են։ Հավասարաչափ արագացող շարժման մեջ արագացումը բոլոր կետերում նույն է և քանի, որ մեր մոտ մոտիկ թվեր են ապա կարելի է ասել, որ շարժումը հավասարաչափ արագացող շարժում է։













