Հայոց լեզու

Հայոց լեզու

1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրբազան, ճամփորդ, համբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարդ, թարթել,երդվել, փարթամ:

2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարցուփորձ, հարձակում, մրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղծանք, օձանման, ատաղձագործ:

3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:

 Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեղդել, կխտար, խրոխտ, ողկույզ, տախտակ, նախկին:
 Բ. Ճեղքել, կմախք, աղքատ, կողպեք, վխտալ, եղբայր, սանդուղք:

4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:

 ա) Անհյուրընկալ, զրուցընկեր, դյուրընկալ, գահընկեց, անընդհատ, համընթաց:

   բ) Միջօրե, հանապազօրյա, ոսկեզօծ, ապօրինի,առօրյա, առօրեական, բացօթյա, բարօրություն, զօրուգիշեր:

 գ) Մանրէ, վայրէջք, հնէաբան, որևէ, երբևէ:

5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:

Անակ.նկալ, ան.մբռնելի, օր.ստօրե, ակ.նթարթ, ան.նդմեջ, լուսն.կա, մթ.նկա, համ.նդհանուր, մերթ.նդմերթ, ան.նթեռնելի,ակ.նհայտ, ան.նդհատ, անհյուր.նկալ, սր.նթաց:

Հանրահաշիվ 8

Հանրահաշիվ

Դասարանական առաջադրանքներ՝ 537-ա,գ,ե; 538-ա,գ,ե; 539-ա;540-ա,

537. Արտահայտությունը բերե՛ք բազմանդամի կատարյալ տեսքի.

ա) (x − y)( x2+xy+ y2)=x3-y3
գ) (x − 2y)(x2+2xy+4y2)=x3-8y3

ե) (5a − 3b)(25a2+15ab+9b2)=125a3-27b3

538. Բազմանդամը վերլուծե՛ք արտադրիչների.

ա) a3− b3=(a-b)(a2+ab+b2)

գ) 24x3− 81=8x3-273=(2x)3-33=(2x-3)(4x2+6x+9)

ե) c3 − 27=(c-3)(c2+3c+27)

539. Բազմանդամը վերլուծե՛ք արտադրիչների.

ա)x3− 2x2y + 2xy2 − y3=

Գրականություն

Փոքր քայլերի արվեստը

Աստված իմ,
ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն: Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին: Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:
Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:
Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:
Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:
Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում: Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
Հեղինակ՝ Սենտ Էքզյուպերի
Աղբյուր

Առաջադրանք

  1. Ընտրի՛ր որևէ միտք, գրավոր մեկնաբանիր՝ արտահայտելով սեփական տեսակետը, մտորումները։ /6 և ավել նախադասություն/ ։
    Աստված իմ,
    Ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ ամեն օրվա համար։

Իմ կարծիքով այս տողը ուզում է ասել, որ հեղինակը չի ուզում հրաշքներ, ուզում է ուժ ամեն օրվա համար, որ կարողանա աշխատի ու օգնի շրջապատին։