Գրականություն

ԿԱՐԴՈՒՄ ԵՆՔ ՉԱՐԵՆՑ

Հնչում են օրերը, կանչում են,

Օրերը – կարմիր ու բոսոր.

Օրերը ղողանջ ու հնչյուն են,

Զնգում են՝ հրե ու հզոր: 

Ու սիրտս զնգում է, զնգում է,

Թռչում է՝ կրակ է ու բոց.

Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը, 

Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ… 

Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,

Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.

Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա – 

Անդարձ է կարոտը երգիս: 

Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն 

Երգերս զնգան ու հնչեն 

– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը 

Երգերս այս վառ ու հնչեղ…

1. Բացատրի՛ր բառերը՝ բոսոր,ղողանջ, հրե, բոց, գալիք։ 

բոսոր-ծիրանագույն,գազարագույն

ղողանջ֊զնգոց

հրե֊կրակե

բոց֊կրակ

գալիք֊եկող

2. Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։ 

Բանաստեղծությունն արտահայտում է նարնջագույն և կարմիր գույներ։

կարմիր, բոսոր, հրե, կրակ, հրդեհ

3. Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը փոխանցում է աշնանային և սիրային տրամադրություն։

4. Փորձ՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։ 

Բանաստեղծությունը մեզ փորձում է բացատրել, որ արդեն գալիս են այն ննարնջագույն աշնան օրերը։

Կարդում ենք Չարենց ․ Տաղարա