1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված
գոյականներին և պատասխանի´ր
հարցերին:
Ա. Անտառի թավուտում ցէ դրված:
Բ. Ծուղակն անտառի
թավուտում է դրված:
Ա. Վագրի համար փորված փոսի մեջ փիղ է ընկել:
Բ. Փիղն
ընկել է վագրի համար փորված փոսի մեջ:
Ա. Ինչ-որ որսագողեր ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրեր որսալու
համար: Բ.Որսագողերը ծառերի մեջ ցանց են կապել՝ զեբրերին որսալու համար:
Ա. Նա ուսապարկից մի տուփ
հանեց:
Բ. Նա ուսապարկից հանեց տուփը:
Գոյականի ընդգծված ձևերից ո՞րն է որոշյալ առումով դրված,
ո՞րը`
անորոշ: Պատասխանդ փորձի՛ր պատճառաբանել:
Որոշյալ – ծուղակն, փիղն,
զեբրերին, տուփը
Անորոշ – ծուղակ, փիղ, զեբրեր,
տուփ
Ինչո՞վ են տարբերվում որոշյալ և անորոշ առումները: (Ինչպե՞ս է
կազմվում որոշյալ առումը):
Որոշյալի առումը նշանակում է,
որ գոյականը որոշված է և ծանոթ։
2. Ուշադրություն դարձրո´ւ ընդգծված
բառերին և գրի՛ր, թե բառին ե՛րբ է
ավելանում ը, ե՛րբ` ն:
Գործը վաղվան մի´ թող: Գործն է անմահ:
Գործն անմահ է:
Ավելի քան հարյուր տարի նավը մնաց ծովի հատակին: Նավն ավելի քան հարյուր տարի սուզված մնաց:
Ուումնասիրում էր իրենց գյուղի
բույսերը: Իրենց գյուղի բույսերն էր ուսումնասիրում:
Սիրտը գործում էր օր ու գիշեր:
Սիրտն օր ու գիշեր գործում է:
Հետքերը տանում էին անտառ:
Հետքերն անտառ էին տանում:
Աղեղնավորը ներկաներին սպառնում էր ու գոռգոռոմ: Աղեղնավորն սպառնում
էր ներկաներին ու գոռգոռում:
Աղջիկը հավանաբար շտապում էր:
Աղջիկն շտապում էր հավանաբար:
Գինին կարասներում էին պահում:
Գինին էին պահում կարասներում:
Տղան ցանկապատի վրայով թռավ:
Տղան էր ցանկապատի վրայով թռչողը:
Երբ հաջորդող բառը սկսվում է
բաղաձայնով, ապա գրվում է ը, իսկ ձայնավորի դեպքում ՝ ն, ն – է գրվում նաև, երբ
հաջորդող բառը բաղաձայնով սկսվող բայ է, բայց ունի օժանդակ բայ։
3. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:
Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) շարունավում է: Դա (կասեցնել) շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք), որ առանց կենդանիների իրենց (կյանք) անգույն ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) կարող են ասել այն (որորդներ), որոնք (զենք) փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ու (ժամանակ) չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դիտելու համար:
————Երկրագնդում վայրի կենդանիների բնաջնջումը շարունակվում է: Դա կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ: Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է
այն միտքը, որ առանց կենդանիների իրենց կյանքն անգույն ու անհրապույր կլինի: Այդ ասին խոսք կարող են ասել այն որսորդները,
որոնք զենքը փոխարինել
են լուսանկարչական ապարատով: Նրանք ուժերն ու ժամանակը չեն խնայում,
ժամեր շարունակ դարանամուտ
են լինում կենդանիների կյանքից որևէ դեպք դիտելու համար:
Կարդա՛
Գոյականը խոսքի մեջ կարող է գործածվել որոշյալ կամ անորոշ առումով: Որոշյալ առումն արտահայտվում է որոշիչ ը կամ ն հոդերի միջոցով: Բաղաձայնով ավարտվող բառերը ը հոդն են ստանում, ձայնավորող ավարտվողները` ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ հոդն են ստանում, ձայնավորով ավարտվողները՝ ն: Ը հոդը կարող է ն-ով փոխարինվել, երբ նրան հաջորդող բառը ձայնավորով կամ սկ,
սպ, ստ, զբ, զգ, շտ, կապակցություններով է սկսվում: