Հայոց լեզու

Գործնական քերականություն

1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով:

Նյու Յորքի (Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … ուսանողի (ուսանող), որը սիրալիր ժպիտով (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … այցելուների (այցելուներ) ձեռքերը: Այդ ձևով (ձև) 8643-րդ հաճախորդին (հաճախորդ) ողջունելուց (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի ռեկորդը (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար քչերին (քչեր) է հայտնի, որ 1907 թվականին (թվական) Սպիտակ տանը (տուն) մի ընդունելիության (ընդունելություն) ժամանակ ԱՄՆ-ի (ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513 մարդու (մարդ) ձեռք:

2. Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով 

գոյականներով:

Դավաճանել ո՞ւմ, ինչի՞ն: Դավաճանել ընկերոջը, դավաճանել հայրենիքին

Ուրանալ ո՞ւմ, ի՞նչ(ը): ուրանալ ընտանիքը, ուրանալ ավանդույթները

3. Գտի´ր  Ա և Բ խմբերի բառերի բոլոր  հնարավոր  կապակցությունները:

Ա. Բացատրել, ներկել, կարոտել, մոռանալ:

Բացատրել ընտանիքին, բացատրել հորը,

Ներկել դասը,

Կարոտել ընտանիքը, կարոտել մարդկանց, կարոտել տատիկին,

Մոռանալ սխալը, մոռանալ զանցանքը

Բ. Տատին, ընտանիքին, հորը, դասը, սխալը, մարդկանց, զանցանքը, ընտանիքը:

4. Նախադասության միտքն այնպես արտահայտի´ր, որ ընդգծված բառը փակագծում տրված հոլովով լինի:

Գերմանիայի Շտրեբեկ գյուղում բնակիչները մոտ հազար տարուց շախմատ են խաղում: Գյուղում (գյուղում) Ավելի քան հարյուր տարի է, ինչ աշակերտները պարտադիր քննություն են հանձնում, որի ժամանակ և´ շախմատի մասին գիտելիքներն են ստուգվում, և´ խաղալու կարողությունը տարուց (տարուց):

Փարիզում կայացած միջազգային մրցաշարի մեկի ժամանակ վերջին տեղը գրավեց անգլիացի մի շախմատիստ, որի ազգանունով Չեմպիոն էր: (մրցաշարի, ազգանունով)

Սիրելի թիմին պարտվելու ամոթից փրկելու համար արգենտինացի ֆուտբոլասերները ընդմիջման ժամանակ դարպասների տակ ռումբ էին դրել: (թիմը) Թիմը այդպես խաղի ընդհատման պատճառով դարձավ պայթյունը, և խաղը չեղյալ հայտարարվեց: (պատճառով, պայթյունի)