Հայոց լեզու

Հավատա ինքդ քեզ

Ես կարծում եմ,որ ցանկացած մարդ պետք է հավատա իր ուժերին։ Երբեմն մենք հուսահատվում ենք,թվում է,թե չենք կարող անել այս կամ այն բանը,սակայն հավաքվում ենք,զգաստանում,սկսում ենք հավատալ մեր ուժերին,մեկ էլ տեսնում ենք՝ ստացվեց․․․

Շատ հաճախ մենք չենք պատկերացնում,որ մենք կարող ենք անել շատ բաներ,միշտ մեզ թվում է՝ դժվար ստացվի․․․ Երբ սկսում ես հավատալ ինքդ քեզ,վստահում ես քո գիտելիքներին,աշխատում ես ինքդ քեզ վրա,սկսում են քո կյանքի ամենահաջող ակնթարթները։

Հայոց լեզու

Հայոց լեզու

1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք- դասագրքեր

հեռագիր-Հեռագրեր

արոտավայր-արոտավայրեր

 լրագիր-լրագրել

 ծառաբուն-ծառաբներ

 մրգաջուր-մրգաջրեր

 մրջնաբույն-մրջնաբներ

 ծաղկեփունջ-ծաղկեփնջեր

 միջնապատ-միջնապատեր

Այստեղ ավելացրել եմ -եր

Բ.Վիպագիր-Վիպագիրներ

 մեծատուն-մեծատուններ

զինակիր-զինակիցներ

ժամացույց-ժամացույցներ

կողմնացույց-կողմնացուցներ

 երգահան-երգահաններ

քանդկագործ-քանդակագործներ

Այստեղ ավելացրել եմ -ներ

2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի վիճակագիրները  պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն ու հողագործները:  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներ են: Հաջորդը  մատուցողներն ու  բուժքույրներն  են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները,հետախույզները ու  պահակներ: Ամենից քիչ քայլում են նահանգապետերն ու նախարարները:

3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:

Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:

Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:

Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:

Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:

Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:

4. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:

Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև  է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով:

Գրականություն

Գրականություն

Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան  ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը : 

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

քղանցք-փեշ
տնազ-կատակ
քրքիջ-ծիծաղ
լուսափթիթ-լուսագեղ
ծպտալ-ծիծաղել
հեգնել-ծաղրել
սաստիկ-ուժգին

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
Լակըմեն գեղեցիկ մի աղջիկ է՝ վայրահակ սև թարթիչներով, սիրուն, մանրիկ ժպիտով ,ով սիրում է Հայանթուն:
Հայանթուն ուրախ սրգնահար մի տղա է, ով սիրում է կյանքը, սիրում է Լակըմեին։
Նալը մի տխուր տղա է,որը սիրում էր Լակըմեին։ Տխո՜ւր, հուսահատ, կարծես մայր մտնող լուսնյակ լիներ։

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)  ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագաի համար:
Սրինգ-եղեգից կամ փայտե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:
Ջութակ-քառալար երաժշտական գործիք։

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը: 
Իմ կարծիքով պատմվածքի ասելիք այն է, որ մենք չենք ընտրում թե ում ենք սիրահարվում նաև ապատասխան սիրո։

Գրականություն

Ճագարներ լուսնի տակ: Դինո Բուցատի

12

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

Հարցարան

  1. Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները: Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:

Մարդիկ և Ճագարները իրենց անհոգ ու ուրախ պահերին չգիտեն, թե երբ է լավելու թակարդը։ Թակարդը օգտագործված է փոխաբերական իմաստով և նշանակում է անհաջողություն կամ դժվար իրավիճակ։

  1. Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:

Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Հայոց լեզու

Գործնական Քերականություն

1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների հեռավոր միջաստղային ճանապարհորդության մասին: Նրանց աստղաթիռի արագությանը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը երկրայինի համեմատ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք  ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» արտահայտությունը հին հրեաների կրոնական մի սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ  հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն էին տալիս: Հիմա «քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշի արարքի համար:

3. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                   Թումանյան          

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

Գրականություն

Գրականություն

Ճագարներ լուսնի տակ: Դինո Բուցատի

Պարտեզում լուսինն է և խոտի ու բույսերի հոտը, որն  հիշեցնում  է որոշ անցած-գնացած առավոտներ (երբևէ եղե՞լ  են դրանք), երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Մարգագետնին  չորս-հինգ, փոքրիկ սև կետեր են: Ամեն անգամ շարժվում են` զվարճալի, արագ ցատկերով, առանց փոքր իսկ աղմուկի: Ծաղկանոցների ստվերում` ասես սպասում են: Ճագարներ են: Պարտեզը, խոտը, այդ անուշ բուրմունքը, անդորրագին լուսինը, գիշերն ` այնքան անսահման ու հեշտագին, որ ներսումդ ցավ ես զգում անհասկանալի պատճառներով, այս ամբողջ հիասքանչ գիշերը իրենցն է: Երջանի՞կ են: Ցատկոտում են  զույգ-զույգ, նրանց թաթերից  ամենաթեթև սոսափյուն իսկ չի լսվում: Կարծես ստվերներ լինեն: Պստիկ ուրվականներ, անօգնական ոգիներն այս գյուղի, որը քնած է շուրջ բոլորը, տեսանելի` լուսնի ներքո, այնտեղ` շատ հեռվում: Ու թույլ կայծկլտում են նաև ժայռի հեռավոր պատերը, մենակյաց լեռները: Բայց ճագարներն ականջները սրած`սպասում են, ինչի՞ են սպասում: Գուցե հույս են տածում, թե կարող են ավելի երջանի՞կ լինել: Այնտեղ, փոքր պատի ետևում, հորատանցք  տանող թունելի մեջ, որտեղ արշալույսին պիտի մտնեն քնելու, թակարդ է դրված: Նրանք այդ մասին չգիտեն: Ոչ էլ մենք գիտենք, երբ ընկերների հետ խաղում ենք ու ծիծաղում, թե  ինչ  է սպասում  մեզ. ոչ ոք չի կարող իմանալ ցավերը, անականկալները, հիվանդությունները, որ գուցե պահված են վաղվա համար: Ճագարների նման` մենք էլ մարգագետնին ենք, անշարժ, մեզ թունավորող նույն անհանգստությամբ: Որտե՞ղ է թակարդը լարվել: Ամենաերջանիկ գիշերները ևս, անցնում են `մեզ չսփոփելով:

Սպասում ենք, սպասում: Մինչդեռ լուսինը մի երկար կամար է կազմել   երկնքում: Նրա ստվերները րոպե առ րոպե դառնում են ավելի երկարավուն: Ճագարները, ականջները ցցած`լուսավոր խոտի վրա պատկերագծում են հրեշավոր  սև զոլեր: Մենք նույնպես, գիշերվա մեջ, գյուղի մեջտեղում, այլ բան չենք այլևս, քան ստվերներ,  մութ ուրվականներ` հոգսերի անտեսանելի բեռով մեր ներսում: Որտե՞ ղ է թակարդը լարված:

Լուսնի հեքիաթային լույսի տակ երգում են ծղրիդները:

Հարցարան

Ցո՛ւյց տվեք Ճագարների և մարդկանց միջև արված համեմատությունները: Ո՞րն է դրանց փոխաբերական իմաստը:

Իմ կարծիքով համեմատություն չկա փոխաբերական իմաստով ուզում է ասել, որ արդեն իրենց վրայով էլ են քայլում ինչպես ճագարների վրա, որ արդեն կյանքը այնպես չէ ինչպես հին ժամանակ։


Դո՛ւրս գրեք այն հատվածները, որտեղ Ձեր կարծիքով խտացված է ստեղծագործության ասելիքը:

երբ լուսադեմին, երկարաճիտ կոշիկներով ու հրացանով, դուրս էինք գալիս որսի: Բայց հիմա խաղաղավետ լուսին է, հանգած պատուհաններ, շատրվանն այլև չի ցայտում. լռություն: Իմ կարծիքով սա է քանի, որ այստեղ ասում է, որ այն վախտ բոլորը գիշերը դուրս էին գալիս որսի, բոլոր պատուհանների լույսը վառված էր, իսկ հիմա այդպիսի բան չկա ոչ-ոք դուրս չէ գալիս և բոլոր պատուհանների լույսերը անջատած են և նույնիսկ շատրվանը, որը այն ժամանակ աշխատում էր բոլորին լավ տեսարան էր տալիս հիմա չի աշխատում ջուր չի ցփնում և ոչ-ոք չի տեսնում այդ գեղեցիկ տեսարանը