1.Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:
Օրինակ`
Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:
Ա.Դասագիրք- դասագրքեր
հեռագիր-Հեռագրեր
արոտավայր-արոտավայրեր
լրագիր-լրագրել
ծառաբուն-ծառաբներ
մրգաջուր-մրգաջրեր
մրջնաբույն-մրջնաբներ
ծաղկեփունջ-ծաղկեփնջեր
միջնապատ-միջնապատեր
Այստեղ ավելացրել եմ -եր
Բ.Վիպագիր-Վիպագիրներ
մեծատուն-մեծատուններ
զինակիր-զինակիցներ
ժամացույց-ժամացույցներ
կողմնացույց-կողմնացուցներ
երգահան-երգահաններ
քանդկագործ-քանդակագործներ
Այստեղ ավելացրել եմ -ներ
2. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:
Ամերիկացի վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն ու հողագործները: Երկրորդ տեղում գյուղական նամակատարներ են: Հաջորդը մատուցողներն ու բուժքույրներն են: Նրանցից զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները,հետախույզները ու պահակներ: Ամենից քիչ քայլում են նահանգապետերն ու նախարարները:
3. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:
Կետորս, բանաձև, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց:
Բոլոր նավապետներն էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել:
Մեզ ասացին, որ բոլոր ժամացույցները հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս:
Ասում են, որ շնաձկներին արյան հոտն է հրապուրում:
Այդ տարածքում աշխատող կետորսները հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի:
Ցուցադրվող հրացանները այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել:
4. Տրված տեքստում ընդգծի´ր այն գոյականները, որոնք հոգնակի պիտի լինեն:
Հայաստանում հանդիպում է նաև արագիլի սև տեսակը, որի փետրավորումը սև է, որովայնը`սպիտակ, կտուցն ու ոտքը` կարմիր: Հանդիպում է Իջևանի շրջանի անտառում: Չափազանց հազվագույտ չվող թռչուն է: Բնադրում է ծառի վրա, գետի հովտում և ճահճուտում: Խուսափում է մարդուց և մարդկային շինությունից, նախընտրում է անտառի խուլ անկյունը: Չափազանց զգույշ թռչուն է: Որպես սակավաթիվ տեսակ՝ պահպանվում է օրենքով: