Գրականություն

Գրականություն

Կարդա՛ Դերենիկ Դեմիրճյան  ,,Ջութակ և սրինգ,, պատմվածքը : 

1. Անծանոթ բառերը դուրս գրի՛ր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

քղանցք-փեշ
տնազ-կատակ
քրքիջ-ծիծաղ
լուսափթիթ-լուսագեղ
ծպտալ-ծիծաղել
հեգնել-ծաղրել
սաստիկ-ուժգին

2. Բնութագրի՛ր Լակըմեին, Հայանթուն, Նալին:
Լակըմեն գեղեցիկ մի աղջիկ է՝ վայրահակ սև թարթիչներով, սիրուն, մանրիկ ժպիտով ,ով սիրում է Հայանթուն:
Հայանթուն ուրախ սրգնահար մի տղա է, ով սիրում է կյանքը, սիրում է Լակըմեին։
Նալը մի տխուր տղա է,որը սիրում էր Լակըմեին։ Տխո՜ւր, հուսահատ, կարծես մայր մտնող լուսնյակ լիներ։

3. Գտի՛ր ամենադիպուկ բնութագրումը( բառ, բառակապակցություն, նախադասություն)  ա. սրնգի նվագի համար, բ. ջութակի նվագաի համար:
Սրինգ-եղեգից կամ փայտե փողից պատրաստված երաժշտական փողավոր գործիք:
Ջութակ-քառալար երաժշտական գործիք։

4. Ո՞ր հատվածում է արտահայտված պատմվածքի գլխավոր ասելիքը:
Նա՜լ, դու այն մարդկանցից ես, որ մեծ տառապանքի համար են աշխարհ գալիս: Եվ քո նվագը երգն էր այն մեծ արվեստագետի, որի ներշնչողը մահն է եղել, և որը լացել է ստեղծելիս: Նա արդեն բաց է արել աշխարհիս բոլոր խնդությունների ու ցավերի դռները և նայել ներս: Է՜հ, Նա՛լ, քոնն է իսկական արվեստը, ու էլ ոչ մի գործիք չկա հնարելու: Ի՞նչ է սրինգը սրա մոտ — ականջի զվարճություն և ուրիշ ոչինչ:նա՜, կյանքի մեջ թշվառ և արվեստի մեջ երջանիկ Նալ, գնա՜, կրիր ակնակուռ թագերի թագը, և թող աշխարհիս ստրուկներն ու արքաները գլուխ խոնարհեն քո արվեստի առջև:Ու տանջվի՛ր… Այո, Լակըմեն սիրում է սրնգահարին, որը նրան տալիս է համեստներից համեստը, բայց մարդկանց համար թանկերից թանկը — այս կյանքը և նրա ուրախությունը: Նա քեզ չի սիրում և ինչո՞ւ սիրի… Դու կմաշես այդ թիթեռնիկի կյանքը քո անկշռելի տառապանքների մեջ` միշտ լսել տալով քո աշնան կոծերն ու մահվան ձայնը…Եվ ի՞նչ, դու նրան չես էլ կարող սիրել, աղետավոր հոգի, որովհետեև քո արվեստը սիրողը ուրիշ բան չպիտի սիրի և արժի՞, և մի՞թե կարող է ուրիշ բան սիրել

5. Ո՞րն է պատմվածքի ասելիքը: 
Իմ կարծիքով պատմվածքի ասելիք այն է, որ մենք չենք ընտրում թե ում ենք սիրահարվում նաև ապատասխան սիրո։