1. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:
Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիեզերագնացների հեռավոր միջաստղային ճանապարհորդության մասին: Նրանց աստղաթիռի արագությանը շատ մոտ է լույսի արագությանը, և ժամանակը երկրայինի համեմատ շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակներից մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը, երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:
2. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:
«Քավության նոխազ» արտահայտությունը հին հրեաների կրոնական մի սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ հերթականությամբ դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին ազատություն էին տալիս: Հիմա «քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշի արարքի համար:
3. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:
ա) վանք բ) հարսնացու գ) Հովհաննես դ) կապիկ
Թումանյան
անտառ տիեզերագնաց Թբիլիսի տեր
գայլ եղբայր Լուսաստղ սարսափ
երեխա գիտնական մոլորակ կամուրջ
թփուտ առնետ «Ջութակ և սրինգ» երեխա