Գրականություն

Կորսված օրեր: Դինո Բուցատի

DB11-150x200

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու հմար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Առողջականությունը

Աչք

Աչքը տեսողական օրգան է։ Այն տեղադրված է ակնախոռոչներում: Բաղկացած է ակնախնձորից (աչքից) և աչքի օժանդակ ապարատից:

download (1)

Ֆունկցիաները

Օժանդակ հարմարանքներն են  կոպերը, հոնքերը, թարթիչները, արցունքագեղձը, ակնամկանները: Հոնքերը, թարթիչները և կոպերը կատարում են պաշտպանողական ֆունկցիա։ Արցունքագեղձը արտադրում է հեղուկ, որը խոնավացնում է ակնագնդի մակրեսը, տաքացնում է աչքը, հեռացնում է օտար մասնիկները և այլն։ Ակնագնդի մկաններն ապահովում են աչքերի շարժումները բոլոր ուղղություններով։ 

Ինչու են լինում տարբեր գույների

Այն, որ մեր աչքերը ունեն տարբեր գույներ, դա բոլորին է հայտնի: Բայց բոլորը չէ, որ հասկանում են, թե ինչու է դա այդպես: Բանն այն է, որ մեր աչքերի գունավորման համար պատասխանատու է մելանին կոչվող պիգմենտը, որը գտնվում է մեր աչքի բիբային հատվածում: Որքան շատ է պիգմենտի քանակը մեր օրգանիզմում, այնքան մուգ են մեր աչքերը: Այսինքն՝ եթե մարդը ունի մուգ սև աչքեր, նշանակում է, որ նրա օրգանիզմում կա շատ մելանին, իսկ կապույտ և կանաչ աչքերով մարդիկ՝ շատ քիչ:Լինում է նաև այնպես, որ մարդիկ ունենում են տարբեր գույների աչքեր: Դա տեղի է ունենում մելանին հորմոնի կամ ավելցուկից, կամ սակավությունից: Այսպիսի բան կարող է դիտվել նաև կենդանիների, հատկապես կատուների մոտ: Այս երևույթը կոչվում է գետերոհրոմիա: Այն լինում է երկու տեսակի՝ ամբողջովին և մասնակի: Ամբողջական ձևը առաջ է գալիս այն ժամանակ, երբ մի աչքի բիբի գույնը ամբողջովին տարբերվում է մյուս աչքի գույնից: Իսկ մասնակին շատ քիչ դեպքերում է հանդիպում, մոտավորապես 1 միլիոն մարդկանցից 4-ի մոտ: Այն իրենից ներկայացնում է մի աչքի բիբի երկու գույն, այսինքն՝ մի աչքի բիբի մի մասը ունի մի գույն, մյուս մասը՝ այլ գույն: Որպես կանոն, աչքի գույնը ժառանգական բնույթ ունի: Հայտնի է, որ երկրագնդի վրա ավելի շատ են մուգ աչքերով մարդիկ, քանի որ մելանինի մեծ քանակությունը համարվում է գերիշխող: Այսպիսով, եթե ծնողներից մեկը ունի շագանակագույն աչքեր, իսկ մյուս ծնողը՝ երկնագույն կամ կանաչ աչքեր, ապա նրանց երեխան կունենա բաց գույնի աչքեր: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ մարդու աչքերի գույնը կարող է փոփոխվել տարիների ընթացքում: Բոլոր երեխաները ծնվում են երկնագույն աչքերով, քանի որ նրանց օրգանիզմում դեռևս չկա մելանինի բավականաչափ քանակություն: Հետագայում, երբ պիգմենտը շատանում է, նրանք ստանում են համապատասխան գույն: Ծերության տարիքին որոշ մարդկանց աչքերը կարող են դառնալ ավելի բաց գույնի, այն պատճառով, որ մեզոդերմային շերտը դառնում է ավելի քիչ թափանցիկ:

Ինչու է աչքերից արցունք գալիս

Աչքի արտաքին անկյունում է գտնվող արցունքագեղձը: Երբ օրվա մեջ մենք թարթում ենք արցունքգեղձը գրգռվում է և արցունքները լվանում են մեր աչքը:  Այսպիսով, աչքը մնում խոնավ ու մաքուր: Արցունքները նաև ոչնչացնում են բակտերիաները, դրանով իսկ պաշտպանելով աչքերը վարակից:

  Ինչից են հոգնում աչքերը

Աչքերը հոգնում են հեռուստացույց դիտելուց, համակարգչի մոտ շատ մնալուց և մութ պայմաններում մնալուց:

Ինչի համար են ակնոցները, ինչ տեսակ ակնոցներ են լինում / արևային, օպտիկական/

Արևային ակնոցները պաշտպանում են աչքերը արևից

, իսկ օպտիկականները օգնում են լավ տեսնել:

Վարժություններ աչքերից լարվածությունը հանելու մասին

Սեղանի թենիս, սպորտաձևի առավելությունն ակնհայտ է. դա միաժամանակ և ֆիթնես է, և գրավիչ խաղ։ Սեղանի թենիսը ամրացնում է մկանները , զարգացնում է շարժումների կորդինացիան, նպաստում է ռեակցիայի արագության զարգացմանը և Ձեզ դրական էներգիա է հաղորդում։Գնդակի թռիչքին հետևելը հիանալի վարժություն է աչքերի համար։ Սեղանի թենիս խաղալը հիանալի մեթոդ է հոգնածությունն ու լարվածությունը հանելու համար։

ասացվածքներ տեսողության , աչքի լույսի մասին

Պահիր աչքիդ լույսի պես

Առողջականությունը

Լսողական վերլուծիչ

Լսողության նշանակությունը: Լսողության շնորհիվ մարդը զանազանում է միջավայրի բազմաթիվ ձայները և կողմնորոշվում նրանցում: Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցվում միմյանց հետ, տեղեկատվություն ստանում, սովորում: Լսողության դերը մեծ է նաև մարդու խոսքի և մտավոր զարգացման համար:

Լսողական օրգանի կառուցվածքը

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

image_1058.jpg

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով,որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից: 

slide_4.jpg

Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 

Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:

Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 

middle_ear_intro.jpg

Ներքին ականջըգտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:

Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:

Vnutrennee_uho(2).png

Նկարում բերված կիսաբոլոր խողովակները և անդաստակային նյարդը նշել պետք չէ. դա շփոթեցնելու է աշակերտին:

Լսողական վերլուծիչի աշխատանքը

Ականջախեցուց ձայնային ալիքներն անցնում են արտաքին լսողական անցուղով՝ առաջացնելով թմբկաթաղանթի տատանումներ, որոնց ուժը միջին ականջի ոսկրիկների օգնությամբ մեծանում է և փոխանցվում ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: Այդ թաղանթի տատանումներն առաջացնում են խխունջի ներսում գտնվող հեղուկի շարժումներ, որոնք փոխանցվում են հիմային թաղանթի թելիկներին: Վերջինների տատանումները գրգռում են նյարդային վերջույթները, և առաջացած նյարդային գրգիռը լսողական նյարդով հասնում է մեծ կիսագնդերի կեղևի քունքային բաժին (լսողական կենտրոն), որտեղ կատարվում է ձայնի բնույթի, ուժի, բարձրության վերջնական զանազանումը:

Ականջի կառուցվածքի մասին առավել մանրամասն պատկերացում կազմելու համար, դիտիր այս տեսանյութը: