1. Տրված բառերով բաղադրյալ բառեր կազմի՛ր:
Կեր-կերակուր, գնաց-գնացք, ասաց-ասացվածք, անվան-անվանում, մարդիկ-մարդկություն:
2. Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր֊սահման ֊ա֊դիր, զմրուխտափայլ֊զմրուխտ ֊ա֊փայլ, կանխավճար֊կանխիկ ֊ա֊վճարում, սնափառ֊սն֊ա֊փառ, բաղաձայն֊բաղ֊ա֊ձայն, պարտատեր֊պարտ֊ա֊տեր, կենսախինդ֊կյանք֊ա֊խինդ, ջրամուկ֊ջուր֊ա֊մուկ, արևամանուկ֊արև֊ա֊մանուկ, ձեռագործ֊ձեռ֊ա֊գործ, նորամուտ֊նոր֊ա֊մուտ:
բ) Կենարար֊կեն֊արար, կենսուրախ֊կենս֊ուրախ, զուգընթաց֊զույգ֊ընթացք, ջրկիր֊ջուր֊կիր, ջրհեղեղ֊ջուր֊հեղեղ, բանբեր֊բան֊բեր, քարտաշ֊քար֊տաշ, տնպահ֊տուն֊պահ, լուսնկա֊լույս֊ընկնել, մթնկա֊մութ ընկնել, ձնծաղիկ֊ձն֊ծաղիկ, ռնգեղջյուր֊ռունգ֊եղջյուր, քարափ֊քար֊ափ, մոլեռանդ֊մոլ֊եռանդ, հրձիգ֊հուր֊ձիգ, քարտաշ֊քար֊տաշել, ակնհայտ֊աչքին հայտ:
ա շարքում բոլոր բառերը միանում են հոդակապ ա֊ի շնորհիվ իսկ բ շարքում առանց հոդակապ
3. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:
բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, ջրաման, գետաբերան:
4. Տրված արմատների կրկնությամբ բառեր կազմի՛ր (արմատն ի՞նչ փոփոխության է ենթարկվում):
Օրինակ`
սառ- սարսռոտ, սարսռալ, սարսռազդու:
Թիռ֊թրթիռ, բառ֊բարբառ, գիռ֊գրգիռ, մուռ֊մրմուռ:



