Գրականություն

ԱՇՈՒՆ ՕՐ 

Սևուկ ամպեր վար եկան
        Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
        Ծագեց առավոտ
        Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
        Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
        Ճաքեց հեռուն ամպ,
        Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
        Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
        Վառեց լեռան լանջ,
        Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
        Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Երկիր քուն դրավ:

Եվ թռչուն թռավ

Հուզված առուն փախ տվավ

 Սողուն-սողուն

Ձորում մշուշ կախ տվավ:

Քամին ելավ վեր

Արավ տար ու բեր:

Մոխիր ամպեր ժիր եկան

Դալուկ-դալուկ

Սարի վրա ցիր եկան:

Հալեց աշուն օր

Կյանքիս սևավոր:

Առաջադրանքներ

1. Գրի՛ր մգեցված բառերի հականիշները:

վար֊վեր

առավոտ֊գիշեր

ծերուկ֊ջահել

սուգ֊զվարճանք

կապեց֊անջատել

վառել֊մարել

հոգնած֊աշխույժ

2. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը, գրավոր շարադրի՛ր:

Բանաստեղծության մեջ վատ, ձմեռային և մութ եղանակ է։

3. Դուրս գրի՛ր գործողություն պարունակող արտահայտություններ, փորձի՛ր ներկայացնել գործողությունները մեկ բառով:

վար եկան-բարձրացան

մաղ տալով-մաղել

շաղ տալ֊շարժել

4. Ծանոթացի՛ր ,,անձնավորում,, ոճական հնարքին: Արդյոք այս բանաստեղծության մեջ բնությունն անձնավորվա՞ծ է: Հիմնավորի՛ր պատասխանդ: 

Այո, որովհետև բանաստեղծության մեջ բնության մեջի իրերը շնչավորեն են և շարժվում են։