- Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բազմություն, մարդկություն, ագզ, ժողովուրդ:
Մի երկրում ապրող մարդիկ-ժողովուրդ, հավաքված մարդիկ-բազմություն, ամբողջ աշխարհում ապրող մարդիկ-մարդկություն, նույն ազգությանը պատկանող բոլոր մարդիկ-ազգ:
- Ա և Բ խմբի գոյականների տարրեբությունը բացատրի՛ր: Բացատրի՛ր, թե ինչու են Բ խմբի բառերն անվանում հավաքական գոյականներ:
Ա. Թռչուն, մեղու, ոչխար, ձուկ, գայլ, ձի, զինվոր, հայ, Գեղամ:
Բ. Երամ, պարս, հոտ, վտառ, ոհմակ, երամակ, ջոկատ, ժողովուրդ, ամբոխ:
Ա-խմբի բառերը կոնկրետ մի հատ մարդ է,իսկ բ-ն հավաքական գոյականներ։
Բ-ում բառերը հավաքական են,որովհետև նրանք ինչ-որ կենդանիների կամ մարդկանց խումբ են։
- Փորձի՛ր բացատրել, թե ընդգծված բայը որ դեպքամ է եզակի և որ դեպքում՝ հոգնակի:
Ա. Գառն արածում է:
Բ. Գառներն արածում են:
Գ. Գառների հոտն արածում է:
Ա. Գայլը գյուղ մտավ:
Բ. Գայլերը գյուղ մտան:
Գ. Գայլերի ոհմսւկը գյուղ մտավ:
Ա. Մեղուն թռավ դեպի ծառը:
Բ. Մեղուները թռան դեպի ծառը:
Դ. Մեղուների պարսը թռավ դեպի ծառը:
Ա խումբը պահանջում է եզակի գոյական և եզակի բայ։
Բ խումբը պահանջում է հոգնակի գոյական և հոգնակի բայ։
Գ խումբը պահանջում է եզակի հավաքական գոյական։
- Փակագծերում դրված բառերը համապատասխան ձևով գրի՛ր:
Օրինակ՝
Դեպքի վայրում հավաքված ամբոխն (աղմկել): — Դեպքի վայրում հավաքված ամբոխն աղմկում էր:
Կռունկների երամը (թռչել):
Կռունկների երամը թռչել էր։
Զորքը (տեղավորվել) դաշտում:
Զորքը տեղավորվել էր դաշտում։
Ժողովուրդը (լսել) հռետորին:
Ժողովուրդը լսել էր հռետորին։
Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի (սպասել):
Հրապարակում հավաքված բազմությունը ինչ-որ բանի էր սպասում:
Ավագանին (ողջունել) օտարականին:
Հոտն (իջնել) սարից:
Հոտն իջնում է սարից։
ժողովուրդը գոհ (լինել) այդ որոշումից:
Ժողովուրդը գոհ էր այդ որոշումից
Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ (սպասել):
Բնակչությունն իր ղեկավարներից խելացի վճիռներ ու որոշումներ էր սպասում: